Home / Հայաստան / Հայաստանում ջրի սակագինը նվազել է 4 դրամով

Հայաստանում ջրի սակագինը նվազել է 4 դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հունիսի 21-ին կայացած նիստում որոշում է կայացրել նվազեցնել ջրի սակագինը մոտ 4 դրամով:

Նախկինում ջրօգտագործողները 1 խմ-ի դիմաց վճարում են 174,059 դրամ, այժմ սակագինը կազմելու է 170.256 դրամ:

Ընդունված որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 21-ից: