Home / Հայաստան / ՀԱԿ-ը որոշել է՝ ով է ղեկավարելու կուսակցության հանձնաժողովները

ՀԱԿ-ը որոշել է՝ ով է ղեկավարելու կուսակցության հանձնաժողովները

Հուլիսի 6-ին  անցկացված «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչության նիստում, հաստատվել են կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը:

Մասնավորապես`

–          Գագիկ Ջհանգիրյան` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

–          Վահագն Խաչատրյան` տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

–          Արման Մուսինյան` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյան` քարտուղար

–          Վլադիմիր Կարապետյան` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

–          Ավետիս Ավագյան` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունի` քարտուղար

–          Արշակ Բանուչյան` կրթության, գիտության և մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյան`քարտուղար

–          Արեգ Գևորգյան` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ

Ինչպես ասված է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ, նիստում քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովների կանոնակարգերը և գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը և կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը: