Սերժ Սարգսյանը մտադիր է օգոստոսի 15-ից 17-ն աշխատանքային այցով մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Ընդ որում, ուշագրավն այն է, որ մինչ այդ Պուտինը, ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի 12-15-ը գտնվելու է Ադրբեջանում։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Սարգսյանին չի հաջողվում կազմակերպել ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի «վաղուց սպասված» այցը Հայաստան, և ամեն անգամ հարց ունենալիս Սարգսյանն ինքն է մեկնում ՌԴ։ Փոխարենը, Պուտինն այցելելու է Բաքու», – մեկնաբանում է թերթը։
«Ժողովուրդ»-ի աղբյուրները չեն բացառում նաև, որ Սերժ Սարգսյանը կփորձի Պուտինի հետ հանդիպել մինչ այդ Իրանում: Ինչպես հայտնի է, Սարգսյանն օգոստոսի 4-ին մասնակցելու է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը։