Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ՄԱԿ-ում փաստաթուղթ ստորագրելու մասին տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել են ՄԱԿ-ում Եգիպտոսի մշտական ներկայացուցչությունից:
Չնայած տեղեկատվությունը տարածվել է Twitter սոցցանցի էջից, որում տեղադրված է ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի լուսանկարը և գրառումներ են արվում նրա անունից, եգիպտական կողմը նշել է, որ այդ էջը Մանսուրին չի պատկանում, և վերջինս ընդհանրապետ Twitter-ում էջ չունի: