Այսօր Ոստիկանության և Գլխավոր դատախազության շենքերի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել օգոստոսի 20-ից 26-ը ակտիվ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության աշխատկիցների թույլ տված անօրինականությունների դեմ:
Երթի մասնակից ավելի քան հարյուր քաղաքացիներ դատապարտում էին Երևանի քաղաքապետարանի դիմաց և Կոմիտաս 5 հասցեում քաղաքացիներին վիրավորելու, սպառնալու, ծեծի ենթարկելու, ավելի քան 40 ակտիվիստների բերման ենթարկելու դեպքերը և պահանջում իրավախախտ ոստիկաններին պատասխանատվության ենթարկել: Երթի մասնակիցները վանկարկում էին՝ «ՀՀ ոստիկանությունը, այ քեզ հանցագործություն» «ՀՀ ոստիկանություն, մենք սվոյ ենք, օլիգարխներն են չուժոյ»: