Հոկտեմբերի 9-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խոշոռ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի մոտ երկու ակցիաներ են տեղի ունեցել: Մեկը կազմակերպել է «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնությունը՝ պահանջելով նախկին տեսքի բերել պատմական հուշարձան հանդիսացող շենքը, մյուսը Ալեքսանյանի համակիրները:
Վերջիններս մոտ երկու ժամ տևած ակցիայի ողջ ընթացքում Ալեքսանյանի կողմնակիցները անդադար սուլել, բղավել, օգտագործել անչափ բարձր ձայն հանող կլաքսոնները: Նրանք պարբերաբար վանկարկել են «Թուրքեր հեռացեք», «Ոչ օտարերկրյա լրտեսներին», «Դավաճաններ», «Աշխատատեղ»:
լուսանկարները՝ Լուսինե Խաչատրյանի