Նոյեմբերի 10-ին կայացած Արարատի քաղաքապետի ընտրություններում հաղթող է ճանաչվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, «Արարատյան ավտոկայանի» տնօրեն Հայկ Հայկյանը, ով ստացել է 4544 ձայն: Այս մասին վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած արդյունքները:
Նրա մրցակիցը՝ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը, ստացել է 4214 ձայն: Բարսեղյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում արտադրության պետ է:
Ընտրություններին մասնակցել է 8918 մարդ, ինչը կազմում է ընտրողների մոտ 68 տոկոսը: