Այսօր մի շարք քաղաքացիական խմբեր երթ էին նախաձեռնել՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա աջակից մյուս քաղբանտրկյալների: Մինչ երթի մեկնարկը Ազատության հրապարակում ելույթներ են հնչել։ Մասնավորապես, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսնում, քանի որ վերջինս պայքարում է Հայաստանի գաղութացման, այն է՝ Մաքսային միությանը միանալու դեմ։
Երթի ընթացքում մոտ ակտիվիստների ձեռքերում պահել են «Վերջ ազգուրաց վարչախմբին», «Հայաստանը առանց քաղբանտարկյալների», «Դեմ ենք Մաքսային միությանը» և այլ գրառումներով պաստառներ։