Ադրբեջանում գերության մեջ հայտնվածների թվում կան նաև քաղաքացիական անձինք
«Մենք Եվրոպական դատարան դիմում ենք հրատապ միջոց կիրառելու պահանջով այն բոլոր դեպքերում, երբ ունենք նվազագույն շեմը․․․
Նոր ապաստարաններ դպրոցներում և սահմանապահ գյուղերում
Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում կստանան դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ յուրաքանչյուր դպրոցի կտրամադրվի առավելագույնը 2 մլն 372 հազար 200 դրամ։ Ծրագիրը մեկնարկել է 2019-ին։ Անցյալ տարի հանրապետության 6 դպրոցների տրամադրվել է 13 մլն 589 հազար 800 դրամ։ 2020-ին նախատեսվել է հատկացնել ավելի քան 23 մլն դրամ։ Նախատեսվում էր, որ դրամաշնորհ կստանա 10 դպրոց, բայց մրցույթի պայմաններին բավարարել է դպրոցներից 9-ը միայն։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։ Նախօրերինա ապաստարանաշինության մասին հաղորդել էր նաև Տավուշի մարզպետարանը․ մարզի 4 սահմանապահ գյուղերում 4 նոր ռմբաստարան է կառուցվել։ «Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից», - ասված էր մարզպետարանի տարածած հայտարարությունում: Ապաստարանների կառուցումը սահմանապահ համայնքներում կշարունակվի:
Անհետ կորածների հարազատները հայկական պաշտոնյաներից հույսները կտրել են
Մարմինները գտնելու անհատական և տևական ջանքերը մնում են հիմնականում անարդյունք։ Պաշտոնական աղբյուրները մինչ այժմ․․․
Գործարարների հետ հանդիպումները վարչապետն սկսել է Գռզոյից և Լֆիկից
Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը նրանց հետ քննարկում էր տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցերը...
Եվրադատարանը բավարարել է գերիների պաշտպանության գործով դիմումները
Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը, Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել Քաստակցյանը...
Պուտինը վստահ է՝ ԼՂ հակամարտությունն այլևս ավարտված է
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս ավարտված է, հայտարարել է Պուտինը․․․
ՍԴ-ն կասեցրել է ռազմական դրությանը վերաբերող որոշ դրույթներ
Վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է․․․
Ռիտա Սարգսյանը մահացել է
Ռիտա Սարգսյանի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նոյեմբերի 16-ին նա ծայրահեղ...
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Ղարաբաղում էլեկտրամատակարարման խնդիրները
Այսօրվանից, ինչպես հայտնի է, Ռուսաստանի կառավարության Ղարաբաղում տեղակայված հումանիտար կենտրոնը սկսել է իր աշխատանքը․․․
Շուշան Ստեփանյանը լքում է ՊՆ խոսնակի պաշտոնը, քանի որ զգացմունքային է
Պատերազմի ելքը ՊՆ խոսնակը ընդունել է ոչ միայն որպես ՊՆ ներկայացուցիչ, այլև «որպես անձնական կորուստ»․․․
Տոնոյանը հեռանում է, որ իրավիճակը լիցքաթափվի
Նախկին նախարարը ներողություն է խնդրել այն մարդկանցից, ում տածած հույսերը չի հաջողվել ամբողջովին արդարացնել․․․
Նշանակվել են պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սոցապ նոր նախարարներ
Զարուհի Բաթոյանին կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը, Դավիթ Տոնոյանին՝ Վաղարշակ Հարությունյանը, Ֆելիքս Ցոլակյանին՝ ․․․