««X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ է ընկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նշված օրը գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի և իր գործարանի սառնարանի մասնագետ 38-ամյա Վյաչեսլավի միջև վեճ է եղել, որն ավարտվել է ծեծով։
«Ժողովրդին» հասած լուրերով Խաչատրյանը Վյաչեսլավին ծեծի է ենթարկել իր թիկնազորի պետ Հունանի հետ։ Թե որն է եղել ծեծի պատճառը, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից։
«Ոնց կարող ենք մենք մեզ նման բան թույլ տալ, սուտ է»,– վստահեցրել է Ցոլակ Մազմանյանը՝ հաստատելով, որ «X գրուպ» ընկերության անվտանգության ղեկավարն իսկապես Հունանն է։
ՀՀ ոստիկանությունից թերթին ասել են, որ ծեծի գործով ոստիկանության Էջմիածնի բաժնում քննություն է ընթանում։ Այլ մանրամասներ չեն հայտնել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում