Սերժ Սարգսյանն այսօր ստորագրած հրամանագրով աշխատանքից ազատել է Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին։
Մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը նշանակվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Այս պաշտոնում Զախարյանը կփոխարինի Արմեն Մովսիսյանին։
Երվանդ Զախարյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք զբաղեցրել է Տրանսպորտի և կապի նախարարի, Պետական եկամուտների նախարարի պաշտոնը։ 2003-2009թթ․ եղել է Երևանի քաղաքապետ։ Կադաստրի պետական կոմիտեն ղեկավարում է 2009 թվականից։
Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարար, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ Արդարադատության նախարար։