ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին և դրանից հետո ծնված 142 աշխատակից կա։
Նրանցից որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար: Այս մասին ասված է նախագահականից «Հայկական ժամանակ» օրաթերթին ուղարկված գրավոր պատասխանում։
Նշենք, որ վերջին օրերում հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվում, որ պետական մարմիններում աշխտակիցներին կամ «հորդորում» են կուտակայինից հրաժարվելու դիմումներ չգրել, կամ հրաժարվում են վերցնել դրանք։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում