Հոգեբան-մանկավարժ Արմինե Դավթյանը ազատվել է Կրթության ազգային ինստիտուտում իր աշխատանքից, այն բանից հետո երբ հանդես է եկել հոգևոր դաստիարակության և բարոյագիտության առարկա ստեղծելու առաջարկով։ Այս մասին Դավթյանն ասել է այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ ազատման պատճառն այն էր, որ ինքը գիտակցական մոտեցում էր առաջարկում, այլ ոչ՝ դոգմատիկ։
Դավթյանն այս փաստը ներկայացրել է ցույց տալու համար, որ Գիտությունների ազգային ինստիտուտը բաց չէ առաջարկների համար։
Նշենք, որ Մեդիա կենտրոնում քննարկվում էր դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելու հարցը։