Home / Հայաստան / Պետական հիմնարկները կառավարությունից հոսանքի փող են խնդրում․ «ՀԺ»

Պետական հիմնարկները կառավարությունից հոսանքի փող են խնդրում․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 107 միլիոն դրամ է հատկացնելու երևանի քաղաքապետարանին՝ այս տարվա օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական լրացուցիչ ծախսերը հոգալու համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Օրինակ, էլէներգիայի թանկացման հետևանքով Երևանի փողոցների լուսավորության վրա ծախսվել է նախատեսվածից 60 միլիոն դրամ ավել։ 28 միլիոն դրամ ավել գումար է ծախսել Երևանի մետրոպոլիտենը, 9.5 միլիոն դրամ՝ տրոլեյբուսները։

«ՀԺ»֊ն նշում է, որ մինչև տարեվերջ պետբյուջեից ֆինանսավորվող ՀՀ բոլոր պետական գերատեսչությունները և բյուջետային հիմնարկները ստիպված են լինելու դիմել կառավարությանը՝ էլէներեգիայի թանկացման պատճառով իրենց լրացուցիչ գումարներ հատկացնելու պահանջով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում