հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նախարարների բիզնես դասի տոմսերը թանկ են նստում պետբյուջեի վրա․ «Ժողովուրդ»

Նախարարների բիզնես դասի տոմսերը թանկ են նստում պետբյուջեի վրա․ «Ժողովուրդ»

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ինքնաթիռով արտասահման են մեկնում բացառապես բիզնես դասի տոմսով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ այդ առումով ռեկորդակիրը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է։

Թերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերին Նալբանդյանը 3 անգամ արտերկիր է մեկնել, և նրա բիզնես կարգի ավիատոմսերի համար ծախսվել է 2 միլիոն 864 հազար դրամ, մինչդեռ եթե նա էկոնոմ դասով մեկներ, ապա տոմսերի արժեքը կկազմեր 1 միլիոն 264 հազար դրամ։

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի Երևան֊Մոսկվա֊Դյուսելդորֆ֊Մոսկվա֊Երևան ավիատոմսի համար պետբյուջեից վճարվել է 1 միլիոն 474 հազար դրամ, նույն ուղղության էկոնոմ դասի տոմսն արժեցել է 289 հազար դրամ։

ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի համար գնված Երևան֊Տալին֊Ռիգա֊Երևան բիզնես կարգի ավիատոմսի համար սեպտեմբերին վճարվել է 793 հազար դրամ, այն դեպքում, երբ նույն ուղղության էկոնոմ դասի տոմսն արժեցել է 285 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում