Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ Միևնույն ժամանակ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունու տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Սելիմի լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
ՀՀ ԱԻ նախարարությունը հաղորդում է, որ նոյեմբերի 24-28-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և արևելյան շրջաններում՝ ձյան տեսքով:
Օդի ջերմաստիճանը 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով՝ որոշ շրջաններում հասնելով -4֊ի:
Երևանում 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +5- +9։