Հայաստանի տրանսպորտի «մաֆիան» որոշել է Երևանի բնակչությանը հերթական հարվածը հասցնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Քաղաքապետարանը և տրանսպորտի ոլորտը վերահսկողները, ըստ թերթի, որոշել են առաջիկայում մայրաքաղաքի տրանսպորտը կրճատել 50 տոկոսով: Պաշտոնական պատճառաբանության համաձայն՝ կվերացվեն կրկնվող երթուղիները, որպեսզի մնացած երթուղիները ողջ ծանրաբեռնվածությամբ գործեն: Սակայն, նշում է «Ժողովուրդ»֊ը, ծրագրի իրական նպատակը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին ստիպելն է, որպեսզի նրանք քաղաքի մի ծայրից մյուսը գնալուց օգտվեն առնվազն երկու տրանսպորտից:
«Այսինքն՝ տրանսպորտի «մաֆիան» այս կերպ է փորձելու լուծել իր եկամուտների ավելացման խնդիրը՝չբարձրացնելով 100 դրամ ուղեվարձը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում