«Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր, Աբովյանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Արթուր Հարությունյանի (Պալաչ)` բերման ենթարկված եղբայրն ու երկու աշխատակից ազատ են արձակվել: Ինչպես Armlur.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական բաժնից, նրանք կասկածվում են ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու մեջ: Նշանակվել է համապատասխան փորձաքննություն:
Արթուր Հարությունյանը վստահեցրել է, որ որևէ խնդիր չէր կարող լինել, որի արդյունքում իր մերձավորներին կարող էին բերման ենթարկել:
Ավելի վաղ ԶԼՄ֊ներում լուր էր տարածվել, թե բերման է ենթարկվել նաև Արթուր Հարությունյանը։ Վերջինս, սակայն, հերքել է այդ լուրը․ «Ես գտնվում եմ իմ աշխատասենյակում. իմ շրջապատի մարդկանց են բերման ենթարկել: Ես էլ արդեն մեկուկես ժամ է՝ սպասում եմ ոստիկանության պարզաբանումներին: Ինձ մոտ ամեն ինչ լավ է, որևէ խնդիր չկա»:
Ոստիկանությունից նույնպես տեղեկացրել են, որ Արթուր Հարությունյան անուն-ազգանունով անձ բերման չի ենթարկվել։