Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Օհանյանն ինքն է ինքնաբացարկի դիմում ներկայացրել Սերժ Սարգսյանին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ ինքնաբացարկի պատճառն այն է, որ ԿԸՀ անդամն ամուսնացել է և մշտական բնակության է տեղափոխվում ԱՄՆ։ Օհանյանը ԿԸՀ–ում է 2007 թվականից՝ նախ որպես ԿԸՀ մամուլի քարտուղար, ապա և ԿԸՀ անդամ։ Օհանյանի փոխարեն ԿԸՀ նոր անդամ առայժմ չի նշանակվել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում