Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը երեկ հանդիպել է 9-ամվա աշխատավարձի պարտքը պահանջող «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ, սակայն ոչ մի հուսադրող բան չի ասել: Այս մասին գրում է «Ասպարեզ» օրաթերթը:
«Մենք կփորձենք կառավարության միջոցով լուրջ ազդեցության լծակներ գտնենք սեփականատերերի վրա և տեսնենք, թե աշխատավարձի պարտքը ինչպես ենք մարում: Պետությունը մեղք չունի, որ մենք ունենք նման սեփականատերեր», – ասել է մարզպետը:
«Քիմպորմի» աշխատակիցները բողոքի ակցան շարունակելու են այսօր՝ 11:00-ից:
Նշենք, որ իշխանությունները «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սեփականատերերի անունները չեն բացահայտում:
Մանրամասները՝ «Ասպարեզի» այսօրվա համարում