Հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ Երասխի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, առաջխաղացումն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ զինված ուժերի կողմից:
«Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել: ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են», ֊ նշում է ՀՀ ՊՆ֊ն: