Դեկտեմբերի 3-ին, ոստիկանները թույլ չեն տվել զոհված զինվորների ծնողներին՝ Նանա Մուրադյանին և Իրինա Ղազարյանին անցնել նախագահական նստավայրի դարպասների մոտով։
Նախորդ երկու հինգշաբթիներին զոհվածների մայրերն անցել ու մի քանի րոպե կանգնել եննախագահականի դարպասի մոտ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների միջամտությունից հետո։ Այսօր, սակայն, ոստիկաններն անդրդվելի էին. նրանք թույլ չտալը բացատրեցին ծառայողական անհրաժեշտությամբ, ապա նշեցին, որ նախագահական պատվիրակություն է գալու և մայրերը չեն կարող կանգնել դարպասի մոտ։