Home / Video / Երևանի բնակիչը ստիպված ջնջեց իր անունն ընտրացուցակից

Երևանի բնակիչը ստիպված ջնջեց իր անունն ընտրացուցակից

Երևանի բնակիչ Արփինե Գալֆայանն այսօր 10/12 ընտրատեղամասում պահանջել է հանել իր անունն ընտրացուցակից։ Չցանկանալով մասնակցել Սահմանադրության նախագծի հանրաքվեին՝ նա ավելի վաղ նման պահանջով դիմում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ նշելով, որ չի ցանկանում իր մասնակցությամբ լեգիտիմացնել կեղծ գործընթացը, սակայն նրա անունը ցուցակներից չէին հանել։ Ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները նույնպես հրաժարվել են ջնջել վերջինիս անունը ընտրացուցակից՝ պատճառաբանելով, որ իրենք չունեն դրա իրավունքը։

Գալֆայանը ջնջել է այն հատվածը, որտեղ պետք է իր ստորագրությունը լիներ, քանի որ հանձնաժողովի անդամը ձեռքով փակել էր ցուցակում գրված նրա անվան հատվածը։