2026 թ. մայիս 31, կիրակի
(թարմացում) ՔԿ-ն հայտնել է անցյալ տարի երեք զինվորների սպանության հանգամանքները

(թարմացում) ՔԿ-ն հայտնել է անցյալ տարի երեք զինվորների սպանության հանգամանքները

Թարմացում․ — Քննչական կոմիտեի՝ ստորև ներկայացված հաղորդագորյթյունը ջնջնվել է ՔԿ-ի պաշտոնական կայքէջից։ Դիրքի ավագի փաստաբան Հրանտ Դավթյանը նշել է, որ հաղորդագրությունը ՔԿ կայքից հեռացել է իրենց պահանջով։ Ավելին՝ ըստ նրա, հրապարակումից մոտ մեկ ամիս առաջ սեռական բնույթի գործողությունների մասով (139 հոդված) մեղադրանքը, ապացույցների բացակայության հիմքով, հանվել է իրա պաշտպանյալի վրայից․ թե ինչո՞ւ է այն հայտնվել նախաքննության ավարտն ազդարարող ՔԿ պաշտոնական հաղորդագրությունում՝ պարզ չէ։  Քննչական կոմիտեն հայտնել է 2021 թվականին օգոստոսի 19-ին երեք զինծառայողներ սպանության հանգամանքները։ Անցյալ տարի օգոստոսի 19-ին Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքի կացարանում պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիեր էին հայտնաբերվել, երեքն էլ՝ հրազենային վիրավորումներով։ Կոմիետի հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը գումար է պարտք եղել դիրքի ավագին, որը վերջինս մի քանի օր անց պահանջել է։ Ծառայակիցը պատասխանել է, որ կարող է վերադարձնել մարտական հերթապահության ավարտից հետո: Որոշ ժամանակ անց դիրքի ավագը ծառայակցից պահանջել է պարտքից մի քանի անգամ ավելի գումար: Պարզվել է նաև, որ ավագը դիրքի կացարանում սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նշված ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին։ Վերջիններս սկսել են ծաղրել նրան: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի: «2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայակիցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ՝ նրանց պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մահացու հրազենային վնասվածքներ և դուրս եկել կացարանից»: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ դիրքի ավագին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը ուզում է միանալ Ռուսաստանին 

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը ուզում է միանալ Ռուսաստանին 

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները մտադիր են ձեռք բերել անկախություն՝ Ռուսաստանին միանալու միջոցով․․․

Ռուսաստանցի լրագրող Ալեքսեյ Ռոմանովին թույլ չեն տվել մտնել Վրաստան

Ռուսաստանցի լրագրող Ալեքսեյ Ռոմանովին թույլ չեն տվել մտնել Վրաստան

պայմանավորված է 2021թ․-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով ցույցերի իր լուսաբանմամբ․․․

Երբ մահանում են բանտարկյալները, ոչ ոք մեղավոր չէ

Երբ մահանում են բանտարկյալները, ոչ ոք մեղավոր չէ

Միայն անցյալ տարվա ընթացքում բանտերում արձանագրվել է ինքնավնասման 366, հացադուլի՝ 374 դեպք․ ի՞նչ են նշանակում այս թվերը․․․

Բաքվում պահանջում են բացել ցամաքային սահմանները․ կան ձերբակալվածներ

Բաքվում պահանջում են բացել ցամաքային սահմանները․ կան ձերբակալվածներ

Ադրբեջանը փակել է ցամաքային սահմանները Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Վրաստանի «համաճարակային իրավիճակի» պատճառով

Թուրքիան ռմբակոծել է Իրաքի քրդական շրջաններից մեկը․ կա 9 զոհ

Թուրքիան ռմբակոծել է Իրաքի քրդական շրջաններից մեկը․ կա 9 զոհ

«Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը»․ Իրաքի վարչապետ

Փաշինյանը բացատրում է, թե ինչու են Քոչարյանից տոյոտաներ գնում

Փաշինյանը բացատրում է, թե ինչու են Քոչարյանից տոյոտաներ գնում

«Տոյոտա Երևանի» բաժնետոմսերի 60%-ը Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար Սամվել Մայրապետյանինն է, 30%-ը՝ Քոչարյանի ավագ որդի Սեդրակինը․․․

Ինչ անել Սիրիայի հետ գիտեն Էրդողանը, Ռայիսին, Պուտինը

Ինչ անել Սիրիայի հետ գիտեն Էրդողանը, Ռայիսին, Պուտինը

Ի՞նչ է ենթադրում նախագահների եռակողմ հայտարարությունը և արդյո՞ք «Աստանայի ձևաչափի» շրջանակներում հաջողվել է որևէ համաձայնության գալ․․․

Մոպեդի համար անհրաժեշտ է վարորդական վկայական

Պարեկներն ու ճանապարհային ոստիկաններն այսուհետ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու վերը նշված խնդիրներին․․․

Մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված․ ահազանգ ԱԻՆ

Մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված․ ահազանգ ԱԻՆ

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, ուղևորները՝ տարհանվել․․․

Բանտն ու բժիշկներն արել են ամեն բան, որ հացադուլավորը մահանա. Վարդուհի Ալեքյան

Բանտն ու բժիշկներն արել են ամեն բան, որ հացադուլավորը մահանա. Վարդուհի Ալեքյան

Արմեն Մնացականյանի հացադուլի մասին հայտնի է դարձել միայն նրա մահվանից հետո։ Կինն ասում է՝ 96 կգից դարձել էր 39կգ, բուժում չէին․․․

Պուտինն ու Էրդողանը Թեհրանում են․ այաթոլլահը հիշել է Հայաստանի հետ սահմանի մասին

Պուտինն ու Էրդողանը Թեհրանում են․ այաթոլլահը հիշել է Հայաստանի հետ սահմանի մասին

Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը կընդդիմանա...