Ռուսաստանը կատակի չի դիմանում և ցմահ վտարում է Իդրակ Միրզալիզադեին
Ռուսաստանցի սթենդափ կոմիկ Իդրակ Միրզալիզադեին հարկադրել են լքել Ռուսաստանը։ Ընդմիշտ։ Ռուսների մասին կատակելու համար․․․
Ժեստերով շփվող ադրբեջանցին կդատվի որպես լրտես
Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինվորը մեղադրվում է ԼՂՀ ՔՕ 5 հոդվածներով, Ադրբեջանը պնդում է, որ նա հոգեբուժարանից է փախել․․․
Վարժական հավաքները հաշվի չեն առնում պահեստազորայինների ընտանեկան հանգամանքները․ ՄԻՊ
Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս՝ օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները, ահազանգում է Հայաստանի օմբուդսմենը։ «Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում: Որպես օրինակ Պաշտպանը նշում է անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի, օրինակ, ծնողին կամ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելը (զորահավաքին չընդգրկելը): Թեև ֆորմալ առումով մարտական գործողությունների արդյունքում անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամները չեն ազատվում զորակոչից, 44-օրյա պատերազմի օրերին ՊՆ զինկոմիսարիատները գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին: Բացի վերը նշվածից, ըստ Պաշտպանի, հնարավոր են նաև այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես չարդարացված լինի: «Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունեն առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ: Կարելի է թվարկել այսպիսի շատ օրինակներ»։ Հետևաբար, ըստ օմբուդսմենի, օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն: Ավելին՝ նկատի ունենալով, որ սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները՝ անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար: Պաշտպանն առաջարկներով կդիմի ինչպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։ Օգոստոսի 25-ից Երևանում ու մարզերում մեկնարկել են պահեստազորի վարժական եռամսյա հավաքները, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 25-ը։ Հավաքներին ներգրավվելու է 2 169 քաղաքացի (1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ)։ Հայտարարվել է, որ, ըստ անհրաժեշտության, պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության։
Էրդողանը պատասխանել է Փաշինյանին
Թուրքիայի նախագահը հատուկ շեշտել է, որ այս հարցը քննարկել է և համաձայնեցրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։
Սեփական կյանքը փրկելու համար դրսևորել է անգործություն․ սպան կալանավորվել է
44-օրյա պատերազմի ընթացքում ռազմագործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան․․․
Մարդկանց ծեծող ոստիկանները կրկին պատասխանատվության չեն ենթարկվել․ ՀՔԾ որոշում
Ոստիկանների պատասխանատվություն չկրելը խոսում է ոստիկանության համակարգում առկա արմատական խնդիրների մասին։
Գորիս-Կապան ճանապարհը վերաբացվեց
Ադրբեջանի կողմից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են...
Դանակահարությունը քննվում է, ճամփեքը՝ սարքվում. Երևանը վերահաստատում է խաղաղության օրակարգը
7․6 միլիարդ դրամ է հատկացվել՝ հայ-իրանական և հայ-վրացական միջպետական ճանապարհների, այդ թվում՝ Գորիս-Կապանի ․․․
Ադրբեջանական կողմը տեղեկություններ է տրամադրել Հայաստանի ԱԱԾ-ին
ԱԱԾ սահմանապահները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:
700 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում․ Քովիդը երիտասարդացել է
Հայաստանում ակտիվոևեն շրջանառվում է «Դելտա» շտամը, որն աչքի է ընկնում բարձր վարակելության աստիճանով և հիվանդացության ծանր ընթացքով։
Բայդենն ու թալիբները համակարծիք են Քաբուլում պայթյունների հարցում
Գրոհների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»՝ հրապարակելով մահապարտներից մեկի տեսաուղերձը...
Խորհրդակցություններ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող...