Վանաձորցի Կարեն Կունգորցևը (լուսանկարում) արդեն երկու տարուց ավելի կալանքի տակ է, իսկ ճառերի փուլ հասած դատավարությունը կրկին տարբեր պատճառներով հետաձգվում է։ Իր մեղքը չընդունող երիտասարդի շահերը ներկայացնող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը կարծում է, որ նիստերը հետաձգվում են դատախազության ջանքերով, քանի որ նրանք կաշառք են ակնկալում 15-ամյա Դավիթ Հովակիմյանի իրական սպանողից։