2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Ղարաբաղցիների մեծ մասը չինովնիկներ չեն․ ցույց՝ Արցախի նախագահի ներկայությամբ

Ղարաբաղցիների մեծ մասը չինովնիկներ չեն․ ցույց՝ Արցախի նախագահի ներկայությամբ

Ղարաբաղի Հանրապետությունը 2000-ից զավթված էր Արցախ ՓԲԸ-ի կողմից. ԼՂՀ-ն չի փակվել, փակվել է Արցախի ՓԲԸ-ն

11 տարի անց Հայաստանը մեղավոր է արնաքամ զինվորի մահվան համար

Մինչև հասցրել են հիվանդանոց, 4 ժամ է անցել։ Ո՛չ նախաքննական, ո՛չ քննական փուլերում այս հարցը ուշադրության չի արժանացել:

«Զատիկում» սեռական բռնության մասին նոր ահազանգը անսպասելի չէր

«Զատիկում» սեռական բռնության մասին նոր ահազանգը անսպասելի չէր

Երևանում գործող՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում հերթական բռնության դեպքն է արձանագրվել։ Օրեր առաջ Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ երեխաներից մեկին սեքսուալ բռնության ենթարկելու համար ձերբակալել են «տվյալ հաստատության անչափահաս բնակչին»։ Նա մեղադրվում է ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Անչափահասը կալանավորվել է։ «Զատիկ երեխաների աջակցության կենտրոնում հնարավոր սեռական բռնության նոր ահազանգը, ցավոք, անսպասելի չէ։ Ի՞նչ արվեց դիտորդական խմբի երկու զեկույցներից հետո։ Պատասխանը հավանաբար գիտեք։ <...> Հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ պաշտոնյաների անտարբերությունը խորանում է (զարմանալիորեն դեռ տեղ կա)։ Պաշտոնյաների արձագանքը ժամանակի հետ դառնում է ավելի մերժողական՝ համեմված դրա մասին բարձրաձայնողների նկատմամբ թաքնված կամ երբեմն բացահայտ հակակրանքով (եթե ոչ ատելությամբ)», - գրել է «Խնամքի հաստատությունների դիտորդական խումբը» անդամ, իրավապաշտպան Մուշեղ Հովսեփյանը։ Դիտորդական խումը ապրիլից ի վեր ահազանգում է՝ հաստատությունում բռնությունները, նվաստացումները համակարգային բնույթ են կրում, տվյալներ կան նաև ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի, աշխատակազմի կողմից երեխաների և միմյանց նկատմամբ ճնշումների մասին։ տե՛ս Երևանյան գիշերօթիկի սարսափները Դիտորդների արձանագրումները ամփոփվել են զեկույցներում, որոնք ուղարկվել են պատասխանատու նախարարությանը։ Գրեթե կես տարի անց էլ դրական տեղաշարժեր չկան՝ «Զատիկում» նույն բարքերն են տիրում։ տե՛ս Երեխաների ծնողներին ասել են՝ «Զատիկից» էլ ոչ մի տեղ չբողոքեք Սոցիալական ապահովության նախարարությունից «Զատիկում» գրանցված վերջին միջադեպը չեն մեկնաբանել։ Դիտորդներին լռեցնելուց բացի՝ ի՞նչ է արել նախարարությունը բռնության այս հերթական դեպքը կանխելու համար։ «Տնօրենի նախորդ ժամանակավոր պաշտոնակատարը օգոստոսին չհաղթահարեց մրցույթի թեստավորման փուլը։ <․․․> Վերջին օրերին էլ նշանակվել է նոր պաշտոնակատար։ Նշանակվել է մարդ, ով մոտ մեկ տարի առաջ քոլեջի տնօրեն էր և ազատվեց իր աշխատակազմի բողոքներից և գործադուլից հետո», - պատմել է իրավապաշտպանը։ Օմբուդսմենի գրասենյակից տեղեկացրել են՝ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա ուսումնասիրության ընթացակարգ են նախաձեռնել, պարզաբանումներ պահանջել պետական իրավասու մարմիններից։  «Դեռևս 2023 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Զատիկ» կենտրոն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են հաստատությունում բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքին, բնակելի տարածությանը, այդ թվում՝ տղաների ննջասենյակներին ներկայացվող չափանիշներին, երեխաների հանդեպ և երեխաների միջև բռնության դեպքերի, ինքնավնասումների, փախուստի և վնասվածքների գրանցումների ոչ պատշաճ ապահովմանը, աշխատողների ռեսուրսի պակասին և աշխատանքների իրականացման մեթոդաբանությանը: Արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններն ուղարկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գրություն է հասցեագրվել նաև Գլխավոր դատախազություն։ Պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել իրավասու մարմինների հետ : Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում առկա համակարգային խնդիրներին, որոնք ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն: Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը բռնությունից պետության առաջնահերթ պարտավորությունն է։ <․․․> Այս համատեքստում պետությունը պարտավոր է հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բռնության դեպքերը բացառելու, ինչպես նաև այնտեղ գտնվող երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու ուղղությամբ», - գրել է օմբուդսմենը։

Սպաները կարող էին կանխել սպանությունները․ Հայաստանը պարտվեց ՄԻԵԴ-ում

Սպաները կարող էին կանխել սպանությունները․ Հայաստանը պարտվեց ՄԻԵԴ-ում

Ըստ քննիչների՝ շարքայինը սպանել է լեյտենանտին, սերժանտին, 3 ծառայակիցներին և ինքն իրեն

Սպանում են հիվանդանոցներում, դպրոցներում. պաղեստինցիները փախնելու տեղ չունեն

Սպանում են հիվանդանոցներում, դպրոցներում. պաղեստինցիները փախնելու տեղ չունեն

Ըստ Իսրայելի, պաղեստինցիները իրենք են իրենց սպանել․ Բայդենը «հպարտությամբ» հաստատել է

Իրանում մորթել են անվանի ռեժիսորին և կնոջը

Իրանում մորթել են անվանի ռեժիսորին և կնոջը

Առասպելի համաձայն, «Կովը» մեծ տպավորություն է թողել անձամբ այաթոլա Խոմեյնիի վրա և դրդել է նրան վերանայել «իսլամական հեղափոխությունից» հետո․․․

Վերաինտեգրացիա առանց հայերի․ Արիֆ Յունուսի մեկնաբանությունը

Եվ եթե Փաշինյանը խաղադրույք է կատարում արևմտյան հարթակի վրա, ապա Ալիևը խաղադրույք է կատարում ռուսական հարթակի վրա։

Նույն բանակն է․ սպանություններ և կայծակ

Նույն բանակն է․ սպանություններ և կայծակ

10 ամսվա մեջ ունենք առնվազն 69 մահ, 50-ը՝ ոչ մարտական․ երկու կրակոցով «ինքնսպանություն», «ինքնասպանության» բեմադրություն․․․

Պեսկովը խոսել է «կառուցողական» Բաքվի ու Փաշինյանի՝ Բիշքեկ չգնալու մասին

Պեսկովը խոսել է «կառուցողական» Բաքվի ու Փաշինյանի՝ Բիշքեկ չգնալու մասին

«Բաքվի կեցվածքն այս հաշվով շատ կառուցողական է, Երևանը դեռ այդքան էլ չի կողմնորոշվել, արձագանքի ենք սպասում», - ասել է Պեսկովը․․․

ՀՀ-ն հրաժարվում է բուժել սրընթաց վատացող նախկին զինվորին

ՀՀ-ն հրաժարվում է բուժել սրընթաց վատացող նախկին զինվորին

Այժմ նա չի ստանում որևէ տեսակի բուժում, քանի որ ընտանիքը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները, իսկ պետությունը չի կատարում իր պարտավորությունները․

ՀԱՄԱՍ-ի հենքն ու հիմքը

ՀԱՄԱՍ-ի հենքն ու հիմքը

ՀԱՄԱՍ-ն ի հայտ եկավ որպես հակադրություն ՊԱԿ-ին, առաջին պլան հանվեց իսլամը՝ Պաղեստինի ազատագրումը պետք է լիներ իսլամիզացման հետևանք, ոչ թե պայքարի հիմնական նպատակ

Որպես ադրբեջանցի՝ ես պետք է բարձրաձայնեմ իմ երկրի կողմից հայերի էթնիկ զտումների մասին

Ատելու են ադրբեջանցիներին, ինչպես ես ժամանակին ատում էի հայերին