2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Քուրդիստանի «անհետաքրքիր» պատերազմը․ օրագիր

Քուրդիստանի «անհետաքրքիր» պատերազմը․ օրագիր

Երկնքում թուքական դրոններ են, գետնի տակ՝ քրդական թունելներ․․․

Ռուսական անձնագրերին հետևում են ռուսական տանկերը․ հարցազրույց

Ռուսական անձնագրերին հետևում են ռուսական տանկերը․ հարցազրույց

- մենք կատարյալ ժողովուրդ չենք, դավաճանների թաղումներին չեն գնում, հարսանիքների չեն հրավիրում․․․

Ռուսաստանի պատերազմի տնտեսական հետևանքները․ պարենի դեֆիցիտ ու գնաճ

Ռուսաստանի պատերազմի տնտեսական հետևանքները․ պարենի դեֆիցիտ ու գնաճ

Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում էին համաշխարհային ցորենի մատակարարման գրեթե 30%-ը․․․

Առանց գազի, լույսի ու ինտերնետի․ ինչպե՞ս է ապրում ադրբեջանական լեռնային գյուղը

Առանց գազի, լույսի ու ինտերնետի․ ինչպե՞ս է ապրում ադրբեջանական լեռնային գյուղը

Մեծ աղջիկս արդեն 16 տարեկան է, ոչ մի անգամ բժշկի ցույց չեմ տվել։ Փոքրս 12 է, իրեն նույնպես։ Չգիտեմ էլ՝ հիվա՞նդ են, թե՞՝ չէ։ Արևոտ օրերը փրկություն են ու երկարատև․․․

Ընդդիմությունը ԵՄ-ի երևանյան գրասենյակից գնահատական է ուզում

Հունիսի 3-ին տեղի ունեցած բախումների մեջ ընդդիմությունը և ոստիկանությունը մեղադրում են միմյանց...

ՀԱՊԿ-ը նիստ է անում, Բաքուն սին է տալիս չի պատասխանում․․․

ՀԱՊԿ-ը նիստ է անում, Բաքուն սին է տալիս չի պատասխանում․․․

Փաշինյանը հյուրընկալեց ՀԱՊԿ ղեկավարներին, Միրզոյանը խոսեց ՀՀ ու ԱՀ արտգործնախարարների հանդիպումների մասին․․․

2021-ը քիչ թե շատ բարի էր կրոնական փոքրամասնությունների համար․ զեկույց

2021-ը քիչ թե շատ բարի էր կրոնական փոքրամասնությունների համար․ զեկույց

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2021թ․-ին Հայաստանում «Միջազգային կրոնական ազատության» մասին իր տարեկան զեկույցը։ Ըստ Հայաստանի սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն։ Այն ճանաչում է Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահպանող, բայց նաև սահմանում է կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատում։ 2021թ․-ին շարունակվեց հայտնի Բահայի փաստաբան Էդվարդ Մանասյանի դատավարությունը, որը մեղադրվում էր 2017թ․-ին անօրինական ներգաղթ կազմակերպելու մեջ։ Բահայի համայնքի անդամները պնդում են, որ մեղադրանքները առաջադրվել են փաստաբանի կրոնական համոզմունքների պատճառով: Վճռաբեկ դատարանը մերժեց համայնքի բողոքը, ըստ որի կառավարությունը ապօրինի կերպով գաղտնալսել է նրանց և օգտագործել հավաքված տեղեկությունները Մանասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Շարունակվեց նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի «ազգամիջյան ատելություն հրահրելու» գործով դատը։ Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին նրա ելույթը որակվել էր որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սուլթանյանի հանդեպ հարուցված գործը արժանացել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների խիստ քննադատությանը։ Փետրվարին կառավարությունը հայտարարեց, որ 2023թ․-ից սկսած ծրագրում է հեռացնել Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարտադիր դպրոցական ծրագրից որպես ավելի լայն կրթական բարեփոխումների մաս, ինչը դարձավ հանրային բանավեճերի առարկա: Հայ Առաքելական եկեղեցին, իր հերթին, հայտարարություն տարածեց․ «Հաշվի առնելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան իշխանությունների կողմից իրականացվող պարտադիր առարկաների ուսումնական պլանից բացառելու ապազգային քաղաքականությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հիմնախնդիրների ենթախումբը կգործադրի բոլոր ջանքերը կանխելու այս ապակառուցողական մոտեցումը և հասնելու նրա պատմական, բարոյական և իրավական հրամայականի կատարմանը` ծառայելու մեր ժողովրդի կենսական շահերին»։  Հոկտեմբերի 4-ին առաջին ատյանի դատարանը բավարարեց «Կրոնի և իրավունքի կենտրոն» ՀԿ-ի Սևանի ավետարանական քրիստոնյա ուսուցչուհու գործով հայցը։ Դպրոցի տնօրենը ազատել էր աշխատանքից ուսուցչուհուն՝ իր հետ տարաձայնություններ ունենալու պատճառով։ Ըստ ՀԿ-ի՝ պատճառը իրականում ուսուցչուհու կրոնական համոզմունքն էր։ 2020թ․-ին տնօրենը մանկավարժական խորհրդի նիստի էր հրավիրել առաքելական եկեղեցու հոգևորականի, որի ժամանակ քննարկվել է ուսուցչուհու կրոնական հայացքները, և քահանան ավետարանական քրիստոնեական եկեղեցիները բնութագրել է որպես կործանարար աղանդներ, լրտեսներ և «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ․ ավելի վտանգավոր, քան կորոնավիրուսը»: Առաջին ատյանի դատարանը ուսուցչին աշխատանքից հեռացնելն անվավեր է ճանաչել, ուսուցչուհուն վերադարձրել իր պաշտոնին և պարտավորեցրել է դպրոցին վճարել նրա աշխատավարձերը։ Որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են յոթերորդ օրվա ադվենտիստները, ավետարանական խմբերը, Եհովայի վկաները զեկուցել են, որ նրանց նկատմամբ հանրային վերաբերմունքը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ բարելավվել է և ԶԼՄ-ներում քիչ է կամ բացակայում է բացասական բովանդակությունը։ Հրեական համայնքի և քաղաքացիական հասարակության որոշ անդամներ զեկուցել են, որ հակասեմականությունը, ներառյալ հասարակության անդամների բացասական խոսքը և վանդալիզմը, աճել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2020թ․-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ օգտագործեց Իսրայելի կողմից մատակարարված զենքերը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերին ընդունված բանաձևում նշվում է երկարատև հակամարտության «աղետալի ազդեցությունը» «տարածաշրջանի մշակութային ժառանգության և ունեցվածքի վրա, որի համար պատասխանատվություն են կրում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»։ Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտնել են, որ հասարակության և ընտանիքի ճնշումը շարունակում է մնալ այլ կրոն դավանելու ետ պահող հիմնական գործոնը:

Լավրովը Սերբիա չհասավ․ հարևան երկրկները փակել են օդերը

Լավրովը Սերբիա չհասավ․ հարևան երկրկները փակել են օդերը

«Տելեպորտացիայի ունակությանը ռուսական դիվանագիտությունը դեռևս չի տիրապետում»․ ՌԴ ԱԳՆ

Ցուցարարները հարձակվեցին ոստիկանական պատնեշի վրա. կան տասնյակ վիրավորներ (թարմացվող)

Ցուցարարները հարձակվեցին ոստիկանական պատնեշի վրա. կան տասնյակ վիրավորներ (թարմացվող)

Կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ և հրմշտոց է սկսվել ընդդիմության ակտիվիստների և դեպի խորհրդարան ճանապարհին պատ կազմած ոստիկանների միջև։ Կան տասնյակ տուժած ոստիկաններ․ վկաների խոսքով, ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր էին նետում։ Վիրավորներ կան նաև քայլերթի մասնակիցների շրջանում․ ոստիկանները առաջին անգամ հատուկ միջոցներ՝ մահակներ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ (թարմացված) Ըստ առողջապահության նախարարության, տարբեր բժշկական կենտրոններ է տեղափոխվել 50 անձ․ 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք: Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին նա վիրահատվում է: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ վիրահատվողը քաղաքացիական անձ է, ոստիկաններից մեկի մոտ էլ ոտքի կոտրվածք է արձանագրվել։ _ «Առնվազն 20 ոստիկան գանգուղեղային էական վնասվածք է ստացել քաղաքացիների նետած մեծ քարերից։ Այդ ոստիկանների գլուխները արյունլվա են եղել, տարածքում առկա ռեսուրսները չէին բավարարում ոստիկաններին պատշաճ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Գլխի շրջանում նվազ վտանգավոր վնասվածքներ ստացած բազմաթիվ այլ ոստիկաններ կան, որ առ այս պահը դեռ բուժօգնություն չեն ստացել։ Սա, մեղմ ասած, խաղաղ ցույց չէր։ Եվ սա մի ամսվա բռնության հռետորաբանության արդյունքն էր», - քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։ _ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, ինչպես է ոստիկանը ոտքով խփում քաղաքացու դեմքին։ Մեկ այլ տեսանյութում ոստիկանության աշխատակիցը բռունցքներով հարվածում է քաշքշուկի մեջ հայտնված տղամարդուն։ _ Բերման ենթարկվածների թիվը դեռևս հայտնի չէ։ Ընդդիմությունն այժմ հանրահավաք է անում Ֆրանսիայի հրապարակում։ — «Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև այսօրվա բախումը հստակ սադրանք էր ակցիայի կազմակերպիչների կողմից։ Բախումների ողջ պատասխանատվությունը կրում են ընդդիմությունը և անձամբ Իշխան Սաղաթելյան անունով դաշնակը», - հայտարարել է իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Բախումից առաջ դաշնակցական Սաղաթելյանը բարձրախոսով կոչ էր արել կանանց և աղջիկներին հետ քաշվել․ «Էս փողոցը հենց հիմա պետք է բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա։ Գնացի՛նք փողոցը բացելու»։ Կարճ ժամանակ անց տղամարդիկ գրոհել էին  ոստիկանական պատնեշը, իսկ ավելի ուշ՝ սկսել քարեր նետել ոստիկանների վրա։ Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել՝ մահակներ և ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակների մոտ 5 կրակոց (դատելով համացանցում տարածվող տեսանյութերից՝  նռնակները օդ են կրակել)։ «Կառավարության ամառանոցներ գնալը ակնհայտ ագրեսիվ քայլ էր և ընդդիմության առաջնորդները դա արել են գիտակցված։ Բնականաբար դա կարող էր լինել խաղաղ երթի կամ հավաքի տեսքով, բայց ոչ վերջին շաբաթների հռետորաբանության ֆոնին։ Եվ զարմանալի չէ, որ մի ամսից ավել բռնության հռետորաբանություն լսած հավաքի մի շարք մասնակիցներ սկսեցին ագրեսիվ (ոչ խաղաղ) պահվածք դրսևորել։ Ընդորում, հատկանշական է, որ այդ ոչ խաղաղ պահվածքը առաջնորդների կողմից չէր կանխվում (կանխման իմիտացիան և կանխումը տարբեր բաներ են)։ Այդուհանդերձ, ոստիկանությունը, նախքան «Սվիրել» ԱՍԶ-40 լուսաձայնային նռնակներ կրակելը պետք է աներ հնարավոր ամեն ինչ` հավաքը խաղաղ հուն վերադարձնելու կամ բախումը կանխելու համար (օրինակ` բախումից խուսափելու համար Ոստիկանությունը կարող էր փշալարով տարանջատեր իրեն ակնհայտ ագրեսիվ տրամադրված ցուցարարներից)։ Այլ կերպ ասած, ընդդիմության առաջնորդները արեցին ամեն ինչ, որ բախում տեղի ունենա, իսկ ոստիկանությունը չկարողացավ դա կանխել», - ավելի վաղ գրել էր Իոաննիսյանը, որի ղեկավարած կազմակերպությունը մշտադիտարկում է մոտ մեկ ամիս առաջ սկսված բողոքի ցույցերը։ Ընդդիմությունը տեղի ունեցածի մեջ մեղադրել է ոստիկանությանը․ ոստիկանների գործողությունները Սաղաթելյանը «կոլցո» օպերացիա է որակել։ թարմացում․ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ 11 անձ բերման է ենթարկվել, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Իրենք չեն հասկանում՝ ինչ է ժողովրդավարությունը, գալիս և սպանում են մեզ դրա համար

Իրենք չեն հասկանում՝ ինչ է ժողովրդավարությունը, գալիս և սպանում են մեզ դրա համար

- սա ցեղասպանություն է, նրանք պետք է պատժվեն, իրենց դուր չի գալիս, որ մենք կարող ենք նախագահներ փոխել․․․

ԱԺ մեծամասնությունը բոյկոտեց փոքրամասնության հայտարարությունը․ նիստը տապալվեց

Ընդդիմությունն առաջարկվում էր նախապայմաններ առաջադրել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական․․․

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի

Երևանի բնակչուհին օտարերկրյացիներին երեխաներ վաճառելու համար ստեղծել է հանցավոր խումբ․․․