2026 թ. մայիս 29, ուրբաթ
Շիրակի, Արագածոտնի դատարանների խցերը խոշտանգում են մարդկանց

Շիրակի, Արագածոտնի դատարանների խցերը խոշտանգում են մարդկանց

Այս խցերում, հիշեցնենք, ժամանակավոր պահվում են (ազատությունից զրկված) մարդիկ...

Եռամսյա նոր վարժահավաքները տեղի կունենան սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

Եռամսյա նոր վարժահավաքները տեղի կունենան սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

Ներգրավված 869 քաղաքացիներից 576-ը կլինեն շարքային, 107-ը` ենթասպայական, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ․․․

Կինը հրկիզել է ամուսնուն

Տղամարդը վազել է հարակից ավտոլվացման կետ, որտեղ ջրի շիթը պահել են նրա վրա...

Եթե խախտում են ձեր աշխատանքային իրավունքները, ահազանգեք՝ 041 12 33 02

Եթե խախտում են ձեր աշխատանքային իրավունքները, ահազանգեք՝ 041 12 33 02

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում...

Ջաբրայիլից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Ջաբրայիլից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Զինադադարից առ այսօր Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներից տարհանվել է 1654 աճյուն։․․․

Աֆղանստանը լքելը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն

Աֆղանստանը լքելը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն

Աֆղանստանի պատերազմի վրա ԱՄՆ հարկատուները ծախսել են օրական մոտ 300 միլիոն դոլար։

Երասխի հատվածում կրկին զոհ կա

Երասխի հատվածում կրկին զոհ կա

Զոհվել է պայմանագրային զինծառայող, 1982 թվականին ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։․․․

Վերադարձված հովիվի մարմնի վրա բռնության հետքեր կան․ Ղարաբաղի դատախազություն

Հարուցվել է քրգործ․․․

Գերիներ, քարտեզներ, պայմանագիր․ Լավրովին հանդիպեց Միրզոյանը

Գերիներ, քարտեզներ, պայմանագիր․ Լավրովին հանդիպեց Միրզոյանը

«Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում», - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հաջորդած ասուլիսին հայտարարել է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա», - հավելել է Միրզոյանը: Միրզոյանն, սակայն, առաջարկել է ավելի շատ կենտրոնանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա՝ մի քանի անգամ շեշտելով՝ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, իր ուզած ձևով է մեկնաբանում դրանք և առհասարակ խախտում է միջազգային նորմերը։ «Գերիների վերադարձը լավ քայլ կլիներ․․․» Շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին՝ հայ ռազմագերիների մի մասին վերադարձնելու համար, Միրզոյանն ընդգծել է՝ տուն պետք է վերադառնան բոլորը։ Համատեղ ասուլիսի ընթացքում գերիների հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։  «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի 8-րդ կետում խոսվում է այն ռազմագերիների մասին, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ժամանակ, - հայտարարել է նա՝ շարունակելով․ - այսօր Բաքվում պահվում են մարդիկ, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո»։ Ռուսաստանի նախագահն, ըստ Լավրովի, իր բոլոր շփումներում, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ, ամեն դեպքում շեշտում է պահվող բոլոր անձանց վերադարձի անհրաժեշտությունը․ «Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին՝ առանց նախապայմանների»։ Լավրովը շեշտել է՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը խաղաղությանն ուղղված լավ քայլ կլիներ Բաքվի կողմից։ Նման քայլ, ըստ նրա, կլիներ նաև, եթե Հայաստանը Ադրբեջանին հանձներ ականապատված բոլոր տարածքների քարտեզները։ Ռուսաստանի արտգործնախարարը կրկին ընդգծել է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը, Հայաստանի արտգործնախարարն, իր հերթին, մի քանի անգամ շեշտել է՝ Ադրբեջանը խախտել է միջազգային նորմերը և մայիսի 12-ին ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք: «Եկել ենք կարծիքի, որ Մինսկի խմբի անհրաժեշտությունը կա», բայց՝ ոչ բանակցելու համար Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսմանը, համատեղ ասուլիսին Լավրովը, նախ, նշել է՝ «այսօրվա բանակցություններում եկել ենք այն կարծիքի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտություն կա», ավելի ուշ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել՝ խոսքն այսօր ոչ թե բանակցային գործընթացը վերսկսելու մասին է, այլ՝ եռակողմ համաձայնագրերը կատարելու, ինչը կփոխի իրավիճակը տարածաշրջանում և վստահության մթնոլորտ կստեղծի հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ինչն էլ, իր հերթին, ի վերջո կբերի քաղաքական կարգավորման: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման և մի շարք այլ հարցեր։ Արտգործնախարարների հանդիպումից հետո Միրզոյանը ընթրիք է ունեցել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Քասախի գյուղապետը հանուն դստեր պարտադրում էր չքվեարկել «զոմբիներին»․ քրգործ է հարուցվել

Քասախի գյուղապետը հանուն դստեր պարտադրում էր չքվեարկել «զոմբիներին»․ քրգործ է հարուցվել

«Պատիվ ունեմի» պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը մեղադրվում է ընտրողների կամարտահայտմանը խոչընդոտելու․․․

Ընդունե՛ք «Անհայտ կորած անձանց մասին» օրինագիծը

Ընդունե՛ք «Անհայտ կորած անձանց մասին» օրինագիծը

44-օրյա պատերազմից հետո ևս պետական կառույցները նպատակահարմար չեն համարում «Անհայտ կորածի մասին» օրենքի ընդունումը․․․

Համակարգված հոմոֆոբիան Շուռնուխի օրինակով

Համակարգված հոմոֆոբիան Շուռնուխի օրինակով