Աջարիայի ցույցերի պահանջները
Չեղարկել հակահամաճարակային սահմանափակումները, փոխհատուցել ՋրԷԿ֊ի շինարարությունից տուժածներին․․․
Զոհվել են Յուրին, Գեղամը, Արծրունը, Արան, Վահանը, Շավոն․․․
Հունվարի 19-ին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ 2 885 զինծառայող․․․
Իսպանիայում աճող ծայրահեղ աջերը 11 տեղ ունեն Կատալոնիայի խորհրդարանում
Անջատողականները բարելավել են իրենց արդյունքները
Ալիևները Ղարաբաղում․ նոր ճանապարհները ծառայելու են ոչ միայն Ադրբեջանին
Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ կհաստատի Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով, Նախիջևանի հետ։
Գազելներին փոխարինողներն արդեն Երևանում են, բայց խնդիրը դեռ լուծված չի
Վաղ առավոտից Երևանում նոր շարժակազմով սկսել է աշխատել 38 համարի երթուղին․ 11 փոքր ավտոբուսները սպասարկում են Ծարավ աղբյուր թաղամասից Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությունները։ Ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքապետարանի կողմից։ Գործում են նոր կանոններով․ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ (սկզբնական շրջանում վարորդները համաձայնում են մանրել, նշվում է)։վ «Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք», - գրում է Երևանի քաղաքապետը: Նոր ձեռք բերված 100 փոքր ավտոբուսներից 40-ն, ինչպես նշվել էր ավելի վաղ, արդեն Երևանում են։ Դրանց մի մասը հանվել է շահագործման։ Մյուս 60-ը, ըստ պայմանագրի, տեղ կհասնի մինչև մարտ։ Քաղաքային իշխանությունները խոստանում են մինչև սեպտեմբեր փողոցներ դուրս բերել 8,6 մետրանոց ևս 161 նոր ավտոբուսներ։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով, իրենք ևս մեկ մրցույթի տարբերակ են քննարկում, որով ձեռք կբերվի շուրջ 140 7,5-8,5 մետրանոց ավտոբուս։ Ընդհանուր առմամբ Երևանի նոր տրանսպորտային ցանցում նախատեսված է շահագործել շուրջ 880 ավտոբուսներ (18б 12, 7,5-8․5 մետրանոց)։ Նոր տրանսպորտային ցանցի համար պահանջվող գումարը (մոտավոր հաշվարկով) 150-200 մլն դոլար է։ Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները դժգոհում են՝ անգամ նոր ավտոբուսների ներգրավվումը չի լուծում մայրաքաղաքի տրասպորտային խնդիրը։ Նշվում է, որ միայն նախորդ տարի գծերից հանվել է շուրջ 450 «Գազել»՝ 15 տարվա մաշվածության հիմնավորմամբ։ Քաղաքապետարանի ձեռքբերումները այս առումով քանակապես չեն լրացնում ստեղծված բացը։
Կոսովոյում հաղթում է ընդդիմությունը
«Սա հանրաքվե էր ի օգուտ արդարության ու աշխատանքի և ընդդեմ պետության գրավման ու կոռուպցիայի»
Հայաստանցին որպես ադրբեջանցի մերկ նկարներ էր պահանջում անհետ կորածների հարազատներից․ ԱԱԾ
ԱԱԾ-ի հավաստմամբ՝ կան գործով շուրջ մեկ տասնյակ տուժողներ։
Երևանից հարավ-արևելք նոր երկրաշարժ է գրանցվել․ մագնիտուդը՝ 4․7 (թարմացվող)
Երևանից 8 կմ հարավ-արևելք 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ «Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ», - հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ավերվածություններ և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: լրացում․ - 16։22 Բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի խափանումներ, գրում է ԲՏԱ նախարարությունը։ Յուքոմից, Վիվա-ՄՏՍ-ից զանգեր անել Երևանում այս պահին հնարավոր չէ։ Բիլայնը գործում է խափանումներով, Ֆիքսված հեռախոսակապը (քաղաքային համարները)՝ անխափան։ լրացում․ - 16։38 «Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել։ Երկրաշարժի էպիկենտրոնը, նախնական տվյալներով, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել», - ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ լրացում․ - 17։41 Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։ Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը, հայտնում է ԱԻՆ-ը լրացում․ - 19։01 Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են ևս 2-ը՝ Չեխովի փողոցում (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ)։ Ստացված մոտ 1310 ահազանգերից հաստատվել է դեռևս չորսը, հայտնում է ԱԻՆ-ը։ լրացում․ - 19։07 Հետցնցումների ակտիվությունն այս պահին թուլացել է։ Ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները, գրում է ԱԻՆ-ը։ Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ԱԻՆ-ի ուղեցույցը՝ այստեղ
Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ԱԻՆ
Ինքնատիրապետում‚ հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ.
Մեր երեխեքը մնացել են էլիտար գերու կարգավիճակում․ ցույց
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էր․ պատերազմին մասնակցած և Ղարաբաղում ծառայությունը շարունակող ժամկետայինների ծնողները պահանջում էին իրենց որդիներին ուղարկել Հայաստան՝ բուժվելու և վերականգնվելու։ — Մեր երեխեքը թուրքի բերան են եղել։ Մենք չենք ասել՝ փախեք, ասել ենք կռվեք։ Բայց էսօր չես հասկանա՝ կառավարությունը խրախուսո՞ւմ է մեր երեխեքին, թե՞ պատժում։ Իրանք մեղավո՞ր են, որ ողջ են մնացել։ — Էդքան պայմանագրային զինծառայողներ կան, թող տանեն։ Երեխեքը գոնե ժամանակավոր գան տուն։ — Աչքների առաջ էդքան բան ա կատարվել, էդքան երեխեք են կոտորվել։ Եթե մենք, որ ուղղակի լսել ենք, չենք կարողանում ապրել, բա իրենք, որ տեսել են, ոնց են հիմա ապրում։ — Էսքան ժամանակ ոչ սովից են բողոքել, ոչ ծարավից։ Օրերով սոված են մնացել, բայց մի օր չեն դժգոհել, չեն թողել՝ հետ եկել։ Թող բոլորը՝ և՛ ընդդիմադիրները, և՛ դիմադիրները, և՛ կաբինետներում նստած մյուսները, հարգեն մեր երեխեքին։ Ուրիշ բան չենք ուզում։ Թող հարգեն, բերեն Հայաստան, թույլ տան բուժվել, վերականգնվելու ժամանակ տան։ — Ոչ ոք չի ասում՝ գան ու էլ չգնան։ Մենք չուզենանք էլ՝ իրանք մեկ ա գնալու են։ Եթե բոլորին չուղարկեն, առանձին-առանձին չեն էլ գա։ Անհատական ոչ ոք էնտեղից չի գա։ Մենք էլ անհատական չենք ուզում։ Բոլորը միասին են էնտեղ։ Իրանց ընկերներին ո՞նց թողնեն ու գան։ — Հիմա մեր երեխեքը մնացել են էնտեղ էլիտար գերու կարգավիճակում։ Ազատության հրապարակում նույն ժամին Վազգեն Մանուկյանի (հանրա)հավաքն էր․ ծնողները ցույցի մասին նախորոք չէին հայտարարել, լրագրողները տեղում չկային։ Կառավարությունից նրանց հետ հանդիպման ոչ ոք չիջավ։
Սահմանների բացումը առաջին քայլն է, ոչ թե վերջինը
Մեկուսացումը թույլ կտա Ղարաբաղյան հակամարտությունը չլուծված թողնել։ Մենք շարունակելու ենք զորանոցում ապրել։
Հայ-թուրքական սահմանը ԵԱՏՄ սահման է
Բանակցություններն այս պահին չեն առնչվում Հայաստանի՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությանը,