ՄԽ համանախագահների 2/3-ը հանդիպել է Փաշինյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան և անհրաժեշտ համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը: Կառավարության ղեկավարը դատապարտելի է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորվել է արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողություններով: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Մինչ ակդ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին նաև Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ։ Համանախագահների և Ղարաբաղի նախագահի հանդիպումը չի կայացել։ Ղարաբաղի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ այն չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: «Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է Պողոսյանը։ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերն անցել են առանց ռուս համանախագահ Իգոր Պոպովի։ Վերջինիս բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։ Հիշեցնենք, որ նախքան Հայաստան գալը՝ ՄԽ համանախագահները գնացել էին Բաքու։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել էին նրանց և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումները։ Ալիևը հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ ՄԽ-ն 28 տարվա ընթացքում արևէ դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և որ ինքը համանախագահներին Ադրբեջան «չի հրավիրել» (ավելի մանրամանս՝ այստեղ)։
Երևանյան ցույց․ ՄԱԿ-ով փոխարինե՛նք «ռուս-թուրքական զավթիչներին»
ԱԳՆ-ի մոտ «Սասնա ծռերը» և «եվրոպամետ» մի շարք կուսակցությունների ներկայացուցիչները ցույց էին անում՝ ընդդեմ «ռուս-թուրքական զավթման»․․․
Պաշտոնապես հաստատված գերիները շուտով կփոխանակվեն․ Փաշինյան
Դեկտեմբերի 19-ին, երբ լրանա ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի։ Նախատեսվում է կազմակերպել նաև հիշատակի երթ․․․
Աղդամում ականի պայթյունից մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
Ադրբեջանը պնդում է, որ «ազատագրված տարածքների մեծ մասն ականապատված է»․ դրանք անվտանգ դարձնելու համար կպահանջվի մոտ 13 տարի․․․
Որոշ հատվածներում լարվածությունը դեռ հնարավոր է. վարչապետ
․․․Արցախի ՊԲ-ն մարտի է բռնվել։ Ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է․․․
Ստերով կերակրվող բանակի և պատերազմի մասին․ Սամվել Բաբայան
Սպայական կազմի 70 տոկոսից ավելին իր տեղում չէր․․․
ԱԳՆ․ Սադրանքները շարունակվել են Հադրութի Մեծ Շենի և Հին Շենի ուղղությամբ
Ադրբեջանական կողմը սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին․․․
ՊՆ․ Կողմերին նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ բանակցություններ են ընթանում
Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև․․․
Թարմացվող․ Ադրբեջանը Հին Թաղլարի և Խծաբերդի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել
Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջան․․․
Մինսկի խմբի համանախագահներն այսօր Բաքվում էին (լրացված)
ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա...
Բնապահպանության նախկին նախարարը ձերբակալվել է
Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ․․․
Երկրագունդը կոռուպցիայից փրկելու պատրվակով Իրանի դատարանը լրագրող է սպանել
Պարսկալեզու «Ամադնյուզ» ընդդիմադիր տելեգրամ-ալիքի խմբագիր Ռուհոլահ Զամն այսօր կախաղան է բարձրացվել․․․