«Իմ քայլը» ՍԴ հետ կապված Սահմանադրական փոփոխություններ է առաջարկում
Ըստ առաջարկի, ՍԴի նախագահն ու այն անդամները, որոնք նշանակվել են 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց առաջ, դադարում են պաշտոնավարել։
Թուրքմենստանում տղամարդիկ պետք է նմանվեն առաջնորդին
Աշխատողները վրդովվում են, որ այն ժամանակ, երբ նախագահը ներկում էր մազերը, իրենց ևս պարտադրում էին թաքցնել ճերմակությունը, իսկ հիմա լրիվ հակառակն է։
«Ամոթի միջանցք» Վրաստանի իշխանությունների համար
Ընդդիմության պահանջն անփոփոխ է․ անցում համամասնական ընտրական համակարգի 2020 թվականի ընտրություններին։
ԱԱԾ֊ն բացահայտել է խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, չկատարելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չարաշահելով պանշտոնեական դիրքը, պատշաճ կերպով չեն վերահսկել քաղաքապետարանի հետ դեռևս 2014 թ. կնքված պայմանագրով բազմաբնակարան շենքերի աղբատարերի սպասարկման, շինարարական աղբի տեղափոխման և գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացնելու պարտականությունը ստանձնած «Դավարս» ՍՊԸ-ի գործունեությունը: Պաշտոնատար անձինք անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտման դեպքերը, ստորագրել են ընկերության ծառայողների կողմից ուռճացված տվյալներով կազմված կատարողական ակտերը, ինչպես նաև՝ աշխատանքների ու ծառայությունների մատուցման ընդունման-հանձնման արձանագրությունները։ Արդյունքում՝ 2015-2019 թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1.862.000.000 ՀՀ դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450.000.000 ՀՀ դրամի պետական միջոցներ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
ՀԿ-ների նկատմամբ անհարկի հսկողությունը բնորոշ է ավտորիտար պետությանը․ ՀՔԱՎ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Նախագիծը որակել էր որպես հրապարակայնության քողի տակ պետության անհարկի միջամտություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, և առաջարկել ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվության պատադիր պահանջ ներկայացնել միայն հանրային միջոցներով ֆինանսավորվելու դեպքում։ 2020 թ․-ի հունվարի 10-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր դիրքորոշումն է հրապարակել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ։ Օրենքի նախագծով հասարակական կազմակերպությունները պատավորվում են իրենց գործունեությունը հրապարակային դարձնել նաև ֆինանսական մասով։ Նախագիծը պարտադրում է ՀԿ-ներին Պետական եկամուտների կոմիտեին առանձին հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ղեկավարի, անդամների և կամավորների թվի, ստացած գումարների և դրանց ծախսի, իրականացված և իրականացվող ծրագրերի նպատակների և կարգավիճակի մասին: Ընդ որում՝ օրենքի նախագիծը հիմնավորվել էր Փողերի լվացման ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի 8‑րդ հանձնարարականի պահանջներով։ Կարծես թե հասարակական կազմակերպությունների նկատմամբ ընդգծված այս անհամաչափ հսկողությունը դառնում է ԵԱՏՄ անդամ պետությունների բնութագրական գիծ, նշում է ՀՔԱՎ֊ը։ 2019 թ․ դեկտեմբերին էլ հանրային քննարկման են դրվել Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորի համանման բովանդակությամբ օրինագծերը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքների նախագծերը։ Դրանցով հասարակական կազմակերպությունների վրա իրավասու պետական մարմնին ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություններ ներկայացնելու լրացուցիչ պարտավորություններ են դրվում։ Իսկ պետական գրանցման և վերագրանցման դեպքում, ի տարբերություն շահույթ հետապնդող կազմակերպությունների, ՀԿ-ները պարտավորվում են ֆինանսավորման աղբյուրների, հարկային պատավորությունների, հաշվետվողականության վիճակագրության վերաբերյալ տեղեկանքներ ներկայացնել պետությանը։ Ուշագրավ է, որ այս դեպքում ևս հղում է տրվում բաց կառավարման, հրապարակայնության գաղափարին, մոռանալով, որ բաց կառավարման և հրապարակայնության պահանջը վերաբերվում է հանրային կառավարման մարմիներին: Ղրղզստանի քաղհասարակությունն արդեն իսկ իր անհամաձայնությունն է հայտնել ներկայացված օրինագծերին։ 2020 թ․ հունվարի 13-ին նրանք դիմել են օրինագծերի հեղինակին՝ դրանք հետ կանչելու պահանջով։ Արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները Ռուսաստանի Դաշնությունում էլ համարվում են «օտարերկրյա գործակալներ» դեռևս 2012 թվականից ուժի մեջ մտած օրենքով։ Համաձայն այդ օրենքի՝ նրանք պարտավոր են գրանցվել պետռեգիստրում որպես «օտարերկրյա գործակալ», պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ֆինանսական աղբյուրների ու գործունեության նպատակների մասին: Ավելին` արդեն «օտարերկրյա գործակալ» կարգավիճակ է սահմանվել նաև ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք որևէ եկամուտ կամ աշխատավարձ ստանում են օտարերկրյա կազմակերպություններից: Ժողովրդավարական պետություններում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ հարկային պարտավորությունները, ներկայացնում են տարեկան հաշվետվություններ, և լրացուցիչ հաշվետվությունների ներկայացման պահանջը որևէ հիմնավորում չունի: Հարկային պարտավորությունների կամ ֆինանսական միջոցների կառավարման հետ կապված ցանկացած խնդիր, հարց կարող են ուսումնասիրվել, ստուգվել արդեն իսկ գոյություն ունեցող իրավական միջոցներով: Քաղաքացիական հասարակության և նրա ինստիտուտների նկատմամբ պետության կողմից տարատեսակ, մտացածին հիմնավորումներով հսկողական գործիքների օրենսդրական սահմանումը բնորոշ է միմիայն ավտորիտար կառավարում ունեցող կամ ավտորիտար կառավարման միտումներ ունեցող պետություններին:
Հակասահմանադրական է ճանաչվել` հոգեբուժարաններում երեխաների և անգործունակների կարծիքը հաշվի չառնելը
Հայաստանում գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման հոգեբուժական հիվանդանոց․․․
Հայաստանի ճանապարհներին ձյուն է և մերկասառույց, Լարսը փակ է
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 550 բեռնատար:
Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է. ԱՆ
Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ․․․
Զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդուն
Թեև քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, Մովսիսյանը մեղադրվում է կանոնագրքային․․․
Ֆրանսիայում սպանվել է Կադիրովի քննադատը
Թումսո Աբդուրախմանովը, ով Չեչնիայից փախել էր հետապնդումների պատճառով, արդեն հայտնել է հնարավոր մարդասպանի անունը։
Ռուսական ռազմաբազայի հրամանատարը հետաձգեց սպանության դեպքով դատը
Ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայացել դատարան, և փաստաբանը միջնորդեց բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը։
Բերման է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը
Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ․․․