Կիստայով էլ կծառայեք, որոշել է Հայաստանի կառավարությունը
Գիշերամիզությամբ տառապող մարդկանց զորակոչելով՝ ինչպե՞ս է ՊՆ-ն պաշտպանելու նրանց ծառայակիցների (զինդատախազի ասած) «ոչ մարդասիրական դաստիարակությունից»
Արարատի զորամասի սպանությունները մնում են անքննելի
Վաշտի հրամանատարն ասում է՝ առաջինը ես եմ մոտեցել, դիակը կողքի ընկած է եղել։ Դիրքի ավագն էլ ասում է՝ առաջինը ես եմ մոտեցել, դիակը եղել է փորի վրա, զենքը՝ տակը
ՊՆ նախկին շենքը պայթեցրին․ այնտեղ ապրողները մինչև հիմա տուն չունեն
Մարդկանց մեծ մասը հրաժարվել էր լքել տարածքը։ Ապրում էին բակում, մասամբ՝ վրանների մեջ։ Տեղում ոստիկաններ էին հերթապահում։
Աղուհաց, սիգարետը՝ 35000, խուճապ․ հայերի «պաշտպանները» հեռացան Ղարաբաղից
— Սկզբի պարտիան լավն էր՝ էնտեղ սալդատ չկար, պայմանագրայիններ էին, սպաներ։ 6 ամիս բերին մալադոների։ Ու սկսվավ բիզնեսը։ Էտ երեխեքը հարց լուծող չէին։
Ոստիկանական բռնության ֆոնին Վրաստանում ընդունեցին «ռուսական» օրենքը
Բոլոր այն կազմակերպությունները, որոնց շահույթի 20%-ից ավելին ապահովվում է արտասահմանյան ֆինանսավորմամբ, գրանցվելու են հատուկ ցուցակում։
ՔՊ-ականներ որսացող ձերբակալվածին ծեծել են և նվաստացրել
Ուղեկցող ոստիկանները, ըստ նրա, իջել են մեքենայից, վայրկյաններ անց մեքենա են մտել երկու դիմակավորված անձինք, «Սամվելին չոքացրել են», թքել են վրան․․․
Հայաստանում փակել են Ռուսաստանում արգելված կայքը
«Զորակոչիկների դպրոց» ռուսական կազմակերպության կայքը՝ netprizivu.ru-ն, արգելափակել են նաև Հայաստանում․ Ռոսկոմնադզորը այն ներառել էր․․․
Բրիտանիան իր միգրանտներին ուզում է արտաքսել Հայաստան
Մեծ Բրիտանիա հասած միգրանտներին տեղի կառավարությունն ուզում է բարդել այլ երկրների վրա, դիտարկվում է նաև Հայաստանը։ Սա իշխող պահպանողականների ամենակարևոր քաղաքական խոստումներից էր։ Ծրագիրը շրջանառվում է 2022 թվականից և հայտնի է «Ռուանդայի սխեմա» անունով։ Ըստ դրա՝ նավակներով Անգլիա հասած միգրանտները պիտի արտաքսվեն աֆրիկական այս երկիր, այնտեղ դիմեն փախստականի կարգավիճակի համար։ Միացյալ թագավորությունը Ռուանդային վճարել է 230 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նրանց տեղավորելու համար, սակայն դեռ ոչ մի միգրանտ չի տեղափոխվել Աֆրիկա։ Եվրոպական դատարանը, ինչպես նաև բրիտանական Գերագույն Դատարանը վճիռներ են կայացրել դեպորտացիայի այս ծրագրի դեմ։ Փախստականների մասին կոնվենցիանների համաձայն՝ անկախ նրանից, օրինական թե անօրինական ճանապարհով են մարդիկ ժամանում, որևէ երկիր իրավունք չունի նրանց հենց այնպես արտաքսել։ Ավիաընկերությունները նույնպես հրաժարվում են իրագործել թռիչքները՝ փորձում են չասոցացվել մարդկանց թրաֆիքինգի հետ։ Հուլիսից մինչ հիմա նավակներով Անգլիա հասել է 24 000 մարդ, այդ թվում՝ քաղաքական փախստականներ։ Նրանք սպասում են անորոշության մեջ։ Եթե ծրագիրը նույնիսկ գործարկվի, Ռուանդան կարող է ընդունել միայն 200 հոգու՝ խոստանալով հետագայում մեծացնել «քվոտան»։ Ըստ The Times պարբերականի, բրիտանական ԱԳՆ-ն փորձում է այլ գործընկեր-երկրներ էլ գտնել։ Հղելով արտահոսած պաշտոնական փաստաթղթերի՝ թերթը գրել է, որ բանակցություներ են սկսվել Հայաստանի, Կոտ Դ՛իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ։ Մարոկկոն, Թունիսը, Նամբիան և Գամբիան միանգամից հրաժարվել են մտնել «տեխնիկական բանակցությունների մեջ»։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Epress.am-ի հետ զրույցում չի հերքել, որ նման բանակցություններ առհասարակ եղել են, բայց և ընգծել է՝ «բովանդակային և տեխնիկական բանակցություններ չեն եղել»։ Մանրամասներ պատմելուց նա հրաժարվել է՝ իր պատասխանը համարելով «սպառիչ»: Երեկ Անգլիայի խորհրդարանում լսումների ժամանակ շոտլանդացի պատգամավոր Պատրիկ Գրադին քննադատել է բրիտանական կառավարությանը, որը ոչ միայն ի՛նքն է խախտում միջազգային կոնվենցիաները, այլև փոքր երկրներին է դրդում դա անել։ Նախատեսվում է, որ վերամշակված օրինագիծը Բրիտանիայի խորհրդարանը կընդունի այս շաբաթվա լսումների վերջում։ շապիկի լուսանկարը՝ Politico-ից
Պաղեստինը Իրանի և Իսրայելի արանքում, տարածաշրջանային պայթյունի շեմին
Միացյալ Նահանգները կարող է Իսրայելին ազատություն տալ Գազայում՝ հատկապես Ռաֆահի հարցում:
Բանակից խուսափելն էլ ավելի դժվար է դառնում, մնաց ԱԺ-ն հաստատի
Նախագիծը խնդրահարույց է, քանի որ արական սեռի շատ ներկայացուցիչներ ապրում և աշխատում են արտասահմանում։
Հայաստանը մերվել է զինվորների սպանությունների հետ
Կենտրոնի ոստիկանները պետք է պատժվեն