«Նուբարաշեն» ՔՀԿ-ի կալանավոր Արտակ Գալստյանը երեկվանից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ապահովել իր անձնական անվտանգությունը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ երեկ Գալստյանը իր վիճակի հետ կապված բաց նամակ է ուղարկել Հհ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։
Համաձայն թերթի՝ ՀՔԾ-ն երեկ գրություն է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը, որպեսզի Գալստյանին իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների խցից տեղափոխեն քրեական հանցագործությունների ընդհանուր խուց, որից հետո Գալստյանը հայտարարել է հացադուլ։
Վերջինս նախագահին խնդրել է համապատասխան միջոցառումներ փեռնարկել ՀՔԾ-ի կողմից իր անձնական անվտանգության և իր կյանքի հանդեպ ՀՔԾ-ի կողմից ձեռնարկված միջոցները կանխելու նպատակով։ «Հարգելի՛ Նախագահ և պրն դատախազ, ՀՔԾ-ի կողմից կատարվող այս գործողությունները լրիվ դուրս են իրավական հարթությունից և նպատակ են հետապնդում կոնկրետ իմ անձի ֆիզիկական բնաջնջումը․․․Սույն հանգամանքներում ինձ նախկին աշխատակիցների խցից այլ խուց տեղափոխելը հավասարազոր է ՀՔԾ-ի կողմից ինձ ուղղակի մահապատժի ենթարկելուն», -իր նամակում գրել է Գալստյանը։
Մանրամասները՝ թերթի այսօվա համարում