Թերի տարհանման համար Ղարաբաղում քրգործ է հարուցվել
Քրգործը բացվել է տեղական ՄԻՊ-ի հաղորդման հիման վրա։
Արմեն Սարգսյանը չի ստորագրել
Նախագահը չի ստորագրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանը, բայց նաև այն չի ուղարկել ՍԴ
Կանխվել է ևս երկու հոգու մուտքը Ղարաբաղ
Ադրբեջանի նախագահը հանրությանը հորդորում է չմտնել հետպատերազմական տարածքներ, քանի դեռ չեն ավարտվել ականազերծման աշխատանքները։
Ղարաբաղում վերսկսվել են որոնողական աշխատանքները
Որոնումները դադարեցվել էին փետրվարի 15-ից՝ ադրբեջանական կողմի պահանջով։
«Թաղեմ թավիշի բոյը»․ լուսանկարներ հանրահավաքից
Ցուցարար․ - Քոչարյանը երևի մի ճոխ, հարմար տեղ նստած՝ նայում ա, թե ոնց ա Նիկոլն ասում, որ Մարտի 1-ը բացահայտված ա։ Է հետո՞։
«Եթե կարող եք, ներեք մեզ մեր սխալները»․ հանրահավաք և երթ Երևանում
- Երբ որ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է․․․
Արտահերթ ընտրություններ, նոր Սահմանադրություն, ժողովրդի իշխանություն․ Փաշինյան
- Ինչքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու․․․
Վարչապետը համոզված է, որ «սերժական» գեներալը կարմիր գծեր չի հատել
Այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա, փառք Աստծո, այսօրվա դրությամբ, Զինված ուժերը և Օնիկ․․․
Խաբել է զինծառայողի մորը և մեկ այլ կնոջ․ ՔԿ
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
Ֆուտբոլասերներն ընդդեմ Լուկաշենկոյի
Բելառուսական մի շարք ֆուտբոլային ակումբների երկրպագուներ հայտարարել են ազգային առաջնության խաղերը բոյկոտելու որոշման մասին։
Հ1-ը հեռացրել է Բադասյանի խոսքերը, «դուք էլ հեռացրեք» (թարմացված)
Նախագահի առարկությունները՝ կապված ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանի հետ, չեն պարունակում որևէ իրավական հիմք և հիմնավորում, «Հ1»-ի հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Նախագահի ներկայացրած առարկությունները, ըստ էության, չեն պարունակում որևէ իրավական հիմք և հիմնավորում: Սա ոչ թե գնահատական է, այլ տեքստը ով էլ դիտարկի՝ կարող է միանգամից արձանագրել. իրավական որևէ հիմք վկայակոչված է, բայց հիմնավորումը բացակայում է: Ընդ որում՝ վկայակոչված է կոնկրետ օրենքի անունով, որ այս օրենքում չկա ազատման հիմք, բայց այդ օրենքում ազատման հիմքը կարգավորված է այլ օրենքով: Բարդ եմ պատկերացնում, թե Սահմանադրական դատարան ինչ հարցով պետք է դիմի և ինչ հիմնավորմամբ, որն ամենակարևորն է, և եթե զուտ իրավական առումով կանխատեսելիության մասին խոսենք, ինձ թվում է՝ ելքը ակնհայտ է: Իրավական կարգավորումները պահանջում են միանշանակ հաստատում նման ներկայացված առաջարկին»,- նշել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի առարկություններն անհիմն էին համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև իրավապաշտպանական մի շարք ՀԿ-ներ։ Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ին իր առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագիրը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ, ըստ գործող Սահմանադրության, նախագահը պաշտոնից ազատման հրամանագրի դեպքում առարկություններ հայտնելու որևէ հիմք չունի, քանի որ սա օրենսդրական նախագիծ չէ, որը կարող է հակասել կամ չհակասել Սահմանադրությանը։ թարմացում․ Տվյալ հրապարակումն Epress.am-ը վերատպել էր Հանրային հեռուստաալիքի կայքից։ Սակայն կարճ ժամանակ անց այն հեռացվեց։ Կապ հաստատեցինք Արդարադատության նախարարության հետ՝ նախարարի հայտարարության իրական լինելը ճշտելու համար։ Մեզ խոստացան ավելի ուշ զանգահարել։ Ւսկ ավելի ուշ նախարարության ներկայացուցիչն ասաց՝ քանի որ Հանրայինը նյութն արդեն հեռացրել է, խնդրում ենք Epress-ից ևս հեռացնել։ Թղթակիցն իր գործընկերների հետ քննարկեց տվյալ հեռախոսազրույցը և որոշեց կրկին զանգահարել գերատեսչություն, սակայն այս անգամ հեռախոսազանգերին արդեն չէին պատասխանում։ Քիչ անց հաղորդվեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են։
Բանակը սկսել է գնդակահարել ժողովրդին․ Տասնյակ զոհեր Մյանմայում
Ուժային կառույցների ներկայացուցիչները ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և մարտական փամփուշտներ են կիրառել։