Home / Video / Նախարարությունն ու շահագործողը դեմ են Ամուլսարի նախագծի վերաբերյալ նոր փորձաքննություն անցկացնելուն

Նախարարությունն ու շահագործողը դեմ են Ամուլսարի նախագծի վերաբերյալ նոր փորձաքննություն անցկացնելուն

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն առարկում է, որպեսզի «Լիդիան Արմենիա» օֆշորային կազմակերպության՝ Ամուլսարի ոսկու հանքին վերաբերող ծրագիրը նոր, անկախ փորձաքննության ենթարկվի։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում հայտնել է նախարարության ներակայցուցիչ Ռուզաննա Փիլոյանը։ Նոր փորձաքննություն են պահանջում նախարարության դեմ հայց ներկայացրած Ամուլսարի հարակից գյուղական համայնքի՝ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի մի շարք բնակիչներ և երկու բնապահպանական կազմակերպություններ՝ «Էկոիրավունքը» և «Էկոդարը»։