2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Դեմ են նոր նախագահով հին ռեժիմին․ Շրի Լանկա

Դեմ են նոր նախագահով հին ռեժիմին․ Շրի Լանկա

Շրի Լանկայում տնտեսական ճգնաժամը մարդկանց դուրս էր հանել փողոց, սակայն այժմ՝ երկրում նոր նախագահի ընտրվելուց հետո, ցուցարարները երկընտրանքի առաջ են․ մնալ, թե գնալ։ Նոր նախագահ Ռանիլ Վիկրամասինխեն իշխանության գալուն պես շարունակել է ցույցերը բռնի ուժով ցրելու փորձերը․ մոտ 10 օր առաջ Շրի լանկայում անվտանգության ծառայողները հարձակվել են ցուցարարների վրա, ոչնչացրել են նրանց վրանները, ձերբակալել են ցույցերի առաջնորդներին, սպառնացել են որոշ ցուցարարների բարեկամներին ու ընտանիքի անդամներին։ Ցուցարարների մի մասը ցրվել է։  Ցուցարարների մյուս մասը շարունակում է մնալ պրոտեստների էպիկենտրոն GotaGoGama ճամբարում, որոշները մտադրված են սկսել նոր շարժում և պահանջել, որ իշխանությունները քաղաքական բարեփոխումներ ձեռնարկեն։  GotaGoGama ճամբարը ավելի քան 100 օր առաջ ձևավորված ցույցերի էպիկենտրոնն է, անվանումը ձևավորվել է պրոտեստների կարգախոսից՝ Gota Go (Գոթա, գնա՛)․ այս կարգախոսով ցուցարարները պահանջում էին նախկին նախագահ Գոթաբայա Ռաջապակսայի և նրա առաջնորդած իշխանության հրաժարականը։  Ցուցարարները մասամբ հաջողության են հասել․ Ռաջապակսա եղբայրները, այդ թվում՝ նախկին նախագահը, հրաժարական էին տվել, երկրում նոր նախագահ է ընտրվել։  Ցուցարարներին հեռանալ են հորդորում նաև Շրի Լանկայի նախարարները․ օրինակ՝ Շրի Լանկայի հանրային անվտանգության նախարարը բողոքում է, թե ցուցարարները խոչընդոտում են տուրիզմի զարգացմանը։ «Վերջերս որոշ ռուսաստանցի զբոսաշրջիկներ GotaGoGama-ի մոտով անցնելիս ասեցին, որ եթե այդ տգեղ վրանները մնան, ոչ մի զբոսաշրջիկ այստեղ չի գա։ Սա մայրաքաղաքի սիրտն է ու տուրիստական լավագույն հյուրանոցներն այստեղ են»,- նախարարին մեջբերում է Al Jazeera-ն։ Շրի Լանկայում ցույցերը սկսվել էին մարտի 31֊ին, երբ երկրում օրեցօր ահագնացող տնտեսական ճգնաժամի հետևանքով բնակիչները դուրս էին եկել փողոց։ Ցույցերի հետևանքով Ռաջապակսա եղբայրները, որոնց ձեռքերում գտնվում էր երկրի իշխանությունը, հերթով հրաժարական են են տվել՝ Մոհինդա Ռաջապակսան՝ մայիսի 9-ին, Բազիլ Ռաջապակսան՝ հունիսի 9-ին և նախկին նախագահ Գոթաբայա Ռաջապակսան՝ հուլիսի 9-ին։ Վերջինիս հրաժարականից հետո անցկացվել են խորհրդարանական ընտրություններ և հուլիսի 21-ից երկրի նախագահն է դարձել Ռանիլ Վիկրամասինխեն, որը նախկինում երեք անգամ եղել է Շրի Լանկայի վարչապետը։ Ցուցարարները նոր նախահագին համարում են հին ռեժիմի հետևորդը, ինչի պատճառով շարունակել են մնալ փողոցում։  Հիշեցնենք, որ ցուցարարները 6 դրույթով ներկայացրել էին իրենց պահանջները՝ արդեն նախկին նախագահի հրաժարական, կառավարության՝ այդ թվում վարչապետի պաշտոնակատարի հրաժարական, ժամանակավոր կառավարության առավելագույնը մեկ տարի տևողություն, հանրաքվեով հաստատված նոր սահմանադրություն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և նախագահի իշխանության նվազեցում։ Ցուցարարները պահանջում էին, որ այս դրույթները լինեն նաև ժամանակավոր կառավարության գործունեության հիմքում։ Ցուցարարների պահանջներից իրականացվել է միայն մեկը՝ Գոթաբայա Ռաջապակսայի հրաժարականը։ 

Ադրբեջանը փորձել է հատել շփման գիծը, իրադրությունը լարված է. ՊԲ

Ադրբեջանը փորձել է հատել շփման գիծը, իրադրությունը լարված է. ՊԲ

«Հայկական կողմից կորուստներ չկան։ Իրադրությունը շարունակում է մնալ լարված»։

Վթարի է ենթարկվել, չի բողոքել, փոշմանել է (նյութը հեռացվել է)

Այս տեսանյութը հեռացվել է կայքից, ինչպես նաև Epress.am-ի Youtube ալիքից և Facebook-ի էջից։

Ուկրաինացի գերիների զանգվածային սպանության վարկածները

Ուկրաինացի գերիների զանգվածային սպանության վարկածները

Ելենովկայի բանտին հասցված հարվածի արդյունքում, ըստ ռուսական կողմի, 53 ուկրաինացի ռազմագերի է զոհվել, ևս 75 հոգի վիրավոր է...

Կոսովոն ու Սերբիան լարված են, ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը աջակցում են

Կոսովոն ու Սերբիան լարված են, ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը աջակցում են

«Ինձ թվում է, որ Սերբիան ստիպված կլինի սկսել Բալկանների դենացիֆիկացիան։ Ես կուզեի սխալվել»․․․

Տրանս կնոջ ծեծի փաստով վարույթ է նախաձեռնվել

Տրանս կնոջ ծեծի փաստով վարույթ է նախաձեռնվել

Երեկ Luysi banak տելագրամյան ալիքում հայտնվեց տեսանյութ, որում ոմն Վահե Եղիազարյանը Երևանի Ռոսիա կինոթատրոնի տարածքում ուղիղ եթերով հայհոյանքներ հնչեցնելով ծեծի է ենթարկում տրանսգենդեր կնոջը։ Մինչ տրանս կնոջ վրա հարձակվելը, Եղիազարյանը բարձրաձայնում է մեքենաների համարները, որոնք «գալիս են հերթով, վեկալում տանում են»։  «Ես հիմա պատրաստվում եմ երկու հոգու ցբխեմ, ազնվությամբ, ուղիղ եթերով էլ ցբխելու եմ։ Թող ոստիկանը գա տանի ինձի»։ Տղամարդը մատանիներով կնոջը ծեծելուց հետո, ցույց է տալիս նրանց վրա մնացած արյունը։ Կինը փախչում է։   Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն դեպքի վերաբերյալ։ Կազմակերպությունից Epress.am-ին հայտնեցին, որ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ, բայց ինչ հոդվածներով՝ դեռ պարզ չէ։ «Լույսի Բանակ» ՌԲՀԿ-ն «հայրենանվեր գործունեություն ծավալելու» համար շնորհակալագիր է հանձնել Վահե Եղիազարյանին։  

Գնդապետի անգործության պատճառով Թալիշն ու Մատաղիսը անցել են հակառակորդին

Գնդապետի անգործության պատճառով Թալիշն ու Մատաղիսը անցել են հակառակորդին

Գնդապետը կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք, որի ընթացքում․․․

Ոստիկանները «ներեցին» ակցիայի վրա հարձակվողին (թարմացված)

Ոստիկանները «ներեցին» ակցիայի վրա հարձակվողին (թարմացված)

Սադրիչները սկսեցին հայհոյել ոստիկանության ծառայողներին, փորձում էին հարձակվել Epress.am-ի օպերատորի վրա...

Նոր պետծրագիրը կօգնի վետերաններին աշխատանքի տեղավորվել

Նոր պետծրագիրը կօգնի վետերաններին աշխատանքի տեղավորվել

«Առաջին հերթին, աջակցություն է ցուցաբերվում հենց շահառուին։ Ուսուցման համար նախատեսված է մինչև 5 ամիս ժամանակ՝ կախված նրանից․․․

Իրաքում ցուցարարները երգեցին-պարեցին խորհրդարանի շենքում

Իրաքում ցուցարարները երգեցին-պարեցին խորհրդարանի շենքում

Ցուցարարները դեմ են, որ երկրի վարչապետ նշանակվի Մոհամեդ ալ-Սուդանին և համարում են նրան Իրանի դրածոն։

Բաքուն ևս երկու ընդդիմադիրի է կալանավորել

Բաքուն ևս երկու ընդդիմադիրի է կալանավորել

Բանտարկվել են ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության անդամ Քերիմլին և «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի խորհրդական Խուրշուդովը․․․

Ուսումնասիրությունը հաստատում է Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններում երեխաների խոցելիությունը

Ուսումնասիրությունը հաստատում է Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններում երեխաների խոցելիությունը

Ավելի հաճախ էին հանդիպում սրտանոթային հիվանդությունները կամ մարսողական խնդիրները, որոնք...