Անմարդկային պայմաններ դատապարտյալների հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքում․ ՄԻՊ
Սանհանգույցները կահավորված են ասիական տիպի զուգարաններով, որոնք նույնպես սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակում են:
Ծառայակիցներին սպանելու կասկածանքով զինծառայող է ձերբակալվել․ ՔԿ
Օգոստոսի 19-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում․․․
Չկա մեկը, որ տարվել է բաժին և բռնության չի ենթարկվել․ Մարցի դեպքերի մասին
Ոստիկանները պահանջում են, որ ձեռքերը բարձրացրած կանգնեն, պարբերաբար ծեծում, նվաստացնում, հայհոյում, հետո՝ «քննչական» գործողություններ ու նորից․․․
Արարատ Միրզոյանին հասավ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը
Միրզոյանը 7-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահն էր․․․․
Զորամասում երեք զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով (թարմացված)
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ․․․
Փաշինյանը ներկայացրեց կառավարության հնգամյա ծրագիրը
Կառավարությունն իր ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի իր գործունեության 5-ամյա ծրագիրը․․․
Պահեստազորայինների վարժահավաքների նախագիծը հաստատվեց կառավարության նիստին
2021 թվականի օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնելու՝ ՊՆ-ի ներկայացրած նախագիծն այսօր հաստատվել է կառավարության նիստին։ Որոշման համաձայն՝ հավաքներին ներգրավվելու է մինչև 2169 հոգի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: Բացի այդ, պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքների ապահովման համար օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց։ Վարժական հավաքները, ըստ նախագծի, հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն` ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Գերատեսչությունը շեշտել է նաև, որ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Նախաձեռնությունը կարժենա մոտ 3 միլիարդ դրամ։ Ծախսերը կկատարվեն ՊՆ-ին հատկացված, ինչպես նաև կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատսչությունն այս տարվա սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Ըստ այդ նախագծի՝ վարժական հավաքներին ներգրավվելու է 869 պահեստազորային։ Օգոստոսի 5-ին էլ ՊՆ-ն առաջարկել էր զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծել կառուցվածքային նոր ստորաբաժանում՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն։ Այս նախագծերը դեռևս կառավարության նիստերի օրակարգ չեն ընդգրկվել։
Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում զինծառայող է վիրավորվել
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․․․
23-ամյա արմավիրցին կասկածվում է 59-ամյա կնոջ սպանության մեջ․ ՔԿ
«Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը, տուժածի տանը վիճաբանություն է տեղի ունեցել կնոջ և 23-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ․․․
Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել են
Հուլիսին կալանավորվել էր նաև Գորիսի քաղաքապետը․․․
Դավինչի տուրիստականի տնօրենը կալանավորվել է երկու ամսով
Հափշտակություններին մյուս աշխատակիցների մասնակցության վերաբերյալ տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում...
Բայդեն․ աֆղանցիներն անփրկելի են, Պենտագոն․ մի մասը կփրկվի
Աֆղանստանի փաստաբանների պնդմամբ՝ հրատապ տարհանման կարիք ունի 50-ից 80 հազար մարդ․․․