2026 թ. մայիս 29, ուրբաթ
«Թաղեմ թավիշի բոյը»․ լուսանկարներ հանրահավաքից

«Թաղեմ թավիշի բոյը»․ լուսանկարներ հանրահավաքից

Ցուցարար․ - Քոչարյանը երևի մի ճոխ, հարմար տեղ նստած՝ նայում ա, թե ոնց ա Նիկոլն ասում, որ Մարտի 1-ը բացահայտված ա։ Է հետո՞։

«Եթե կարող եք, ներեք մեզ մեր սխալները»․ հանրահավաք և երթ Երևանում

«Եթե կարող եք, ներեք մեզ մեր սխալները»․ հանրահավաք և երթ Երևանում

- Երբ որ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է․․․

Արտահերթ ընտրություններ, նոր Սահմանադրություն, ժողովրդի իշխանություն․ Փաշինյան

Արտահերթ ընտրություններ, նոր Սահմանադրություն, ժողովրդի իշխանություն․ Փաշինյան

- Ինչքան էլ մենք մասնակցենք կարգախոսներով, ճառերով, խոստումներով, մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու․․․

Վարչապետը համոզված է, որ «սերժական» գեներալը կարմիր գծեր չի հատել

Վարչապետը համոզված է, որ «սերժական» գեներալը կարմիր գծեր չի հատել

Այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա, փառք Աստծո, այսօրվա դրությամբ, Զինված ուժերը և Օնիկ․․․

Խաբել է զինծառայողի մորը և մեկ այլ կնոջ․ ՔԿ

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը

Ֆուտբոլասերներն ընդդեմ Լուկաշենկոյի

Ֆուտբոլասերներն ընդդեմ Լուկաշենկոյի

Բելառուսական մի շարք ֆուտբոլային ակումբների երկրպագուներ հայտարարել են ազգային առաջնության խաղերը բոյկոտելու որոշման մասին։

Հ1-ը հեռացրել է Բադասյանի խոսքերը, «դուք էլ հեռացրեք» (թարմացված)

Հ1-ը հեռացրել է Բադասյանի խոսքերը, «դուք էլ հեռացրեք» (թարմացված)

Նախագահի առարկությունները՝ կապված ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանի հետ, չեն պարունակում որևէ իրավական հիմք և հիմնավորում, «Հ1»-ի հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Նախագահի ներկայացրած առարկությունները, ըստ էության, չեն պարունակում որևէ իրավական հիմք և հիմնավորում: Սա ոչ թե գնահատական է, այլ տեքստը ով էլ դիտարկի՝ կարող է միանգամից արձանագրել. իրավական որևէ հիմք վկայակոչված է, բայց հիմնավորումը բացակայում է: Ընդ որում՝ վկայակոչված է կոնկրետ օրենքի անունով, որ այս օրենքում չկա ազատման հիմք, բայց այդ օրենքում ազատման հիմքը կարգավորված է այլ օրենքով: Բարդ եմ պատկերացնում, թե Սահմանադրական դատարան ինչ հարցով պետք է դիմի և ինչ հիմնավորմամբ, որն ամենակարևորն է, և եթե զուտ իրավական առումով կանխատեսելիության մասին խոսենք, ինձ թվում է՝ ելքը ակնհայտ է: Իրավական կարգավորումները պահանջում են միանշանակ հաստատում նման ներկայացված առաջարկին»,- նշել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի առարկություններն անհիմն էին համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև իրավապաշտպանական մի շարք ՀԿ-ներ։ Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ին իր առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագիրը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ, ըստ գործող Սահմանադրության, նախագահը պաշտոնից ազատման հրամանագրի դեպքում առարկություններ հայտնելու որևէ հիմք չունի, քանի որ սա օրենսդրական նախագիծ չէ, որը կարող է հակասել կամ չհակասել Սահմանադրությանը։ թարմացում․ Տվյալ հրապարակումն Epress.am-ը վերատպել էր Հանրային հեռուստաալիքի կայքից։ Սակայն կարճ ժամանակ անց այն հեռացվեց։ Կապ հաստատեցինք Արդարադատության նախարարության հետ՝ նախարարի հայտարարության իրական լինելը ճշտելու համար։ Մեզ խոստացան ավելի ուշ զանգահարել։ Ւսկ ավելի ուշ նախարարության ներկայացուցիչն ասաց՝ քանի որ Հանրայինը նյութն արդեն հեռացրել է, խնդրում ենք Epress-ից ևս հեռացնել։ Թղթակիցն իր գործընկերների հետ քննարկեց տվյալ հեռախոսազրույցը և որոշեց կրկին զանգահարել գերատեսչություն, սակայն այս անգամ հեռախոսազանգերին արդեն չէին պատասխանում։ Քիչ անց հաղորդվեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են։

Բանակը սկսել է գնդակահարել ժողովրդին․ Տասնյակ զոհեր Մյանմայում

Բանակը սկսել է գնդակահարել ժողովրդին․ Տասնյակ զոհեր Մյանմայում

Ուժային կառույցների ներկայացուցիչները ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և մարտական փամփուշտներ են կիրառել։

Վարչապետը Իսկանդերների մասին խոսքերը հետ վերցրեց

Վարչապետը Իսկանդերների մասին խոսքերը հետ վերցրեց

Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, ավելի վաղ հայտարարել էր, թե իրենց տեղեկություններով՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում «Իսկանդեր» չի կիրառվել և նշել՝ «Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, մոլորության մեջ են գցել»։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, փետրվարի 23-ին 1in.am- ին տված հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին (վերջինս նշել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ և հարցրել՝ ինչո՞ւ այն չի կիրառվել պատերազմի սկզբնական փուլում) և հայտարարել՝ «մերժվածն ինքը գիտի իր հարցերի պատասխանը», «թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով»: Ռուսական մամուլը սա ընկալել է որպես ռուսական զինատեսակը նսեմացնող գնահատական։

Մարտի 1-ից 13 տարի անց․ Քոչարյանը ազատության մեջ է և վերադառնում է «ակտիվ քաղաքականություն»

Մարտի 1-ից 13 տարի անց․ Քոչարյանը ազատության մեջ է և վերադառնում է «ակտիվ քաղաքականություն»

Տասը զոհերի, հարյուրավոր վիրավորների և ապօրինի բանտարկվածների համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Գերիների հարազատներին ստիպեցին խոսել

Գերիների հարազատներին ստիպեցին խոսել

«Մենք իրենց հորդորում ենք՝ թող զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների, անհետ կորածների թեման շոշափելուց ու չխոչընդոտեն աշխատանքները»

Նախագահը Սահմանադրությանը չէ, որ ապավինում է. կոչ ԱԺ-ին

Նախագահը Սահմանադրությանը չէ, որ ապավինում է. կոչ ԱԺ-ին

Նախագահի առարկություններն հակասում են Սահմանադրության 133-րդ, 155-րդ և «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի․․․