Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող․․․
Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց, Արա Սաղաթելյանը կալանավորվեց
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Բեքարյանը, Սաղաթելյանը, Ավագյանը և Սարգսյանը կասկածվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով․․․
Ղարաբաղում աճյունների որոնումները դադարեցվել են
Կառույցը նշում է, որ ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է դրանք։ Նախորդ օրերին հաղորդվում էր, որ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։
Վազգեն Մանուկյանը սպառնում է կայծակնային ապստամբությամբ (լուսանկարներ)
ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և մոտ 13 այլ՝ պակաս հայտնի կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժումը» վերադառնում է փողոց...
ԱԱԾ․ Ձերբակալվել են «Gagik Soghomonyan» ֆեյք էջը վարող նախկին պաշտոնյաները
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը․․․
Ավետարանոցից և Ակնաղբյուրից տարհանվածների համար նոր բնակարաններ կկառուցվեն
Ընդգծվել է նախընտրությունը, որ այդ գյուղերի բնակիչները վերաբնակեցվեն համախումբ սկզբունքով․․․
Օլիմպիադայի կազմկոմիտեի կնատյաց նախագահին փոխարինեց կին նախարարը
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ է ընտրվել 56-ամյա չմշկասահորդուհի, հեծանվորդուհի, նախարար Սեիկո Հաշիմոտոն։ Նախորդ նախագահը՝ 83-ամյա Յոշիրո Մորին, բոլորովին վերջերս, կանանաց «չափազանց շատախոս» անվանելուց հետո, ստիպված էր հրաժարական ներկայացնել։ Մորին հայտարարել էր, որ Ճապոնիայի օլիմպիական կոմիտեում կանանց թիվն (5 կին 24 տղամարդ) ավելացնելու կարիք չկա, հակառակ դեպքում՝ անհրաժեշտություն կառաջանա սահմանափակել ելույթների ժամանակը, «որովհետև կանայք ի վիճակի չեն իրենց միտքն ավարտել, և դա նյարդայնացնում է»։ Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել․․․ և հոժարակամ լքել պաշտոնը։ Յոշիրո Մորին, ի դեպ, 2000-2001 թվականներին զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը։ Մեկ տարի անց ստիպված է եղել հրաժարական ներկայացնել (կրկին անփույթ և խնդրահարույց հայտարարությունների պատճառով)։ Յոշիրո Մորին Մորիի հրաժարականից հետո խոսակցությունները, որ ստեղծված իրավիճակում առավել կարևոր կլինի, որ նրան փոխարինի կին թեկնածու, հնչում էին ամենուրեք: Պարզվեց, սակայն, որ այդ պաշտոնին հավակնում է Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար՝ 84-ամյա Սաբուրո Կավաբուչին։ Վերջինիս սեռը և տարիքը պահպանողականներից բացի ոչ ոքին չէին գոհացրել։ Հավելյալ զայրույթ էր առաջացրել նաև այն, որ իր հետնորդին ընտրելու շռայլությունը շնոհվել էր Մորիին, ով այս օրերին ավելի հայտնի է որպես կնատյաց, քան որպես, օրինակ, կազմկոմի նախկին նախագահ: Նախորդ շաբաթ Սեիկո Հաշիմոտոն, ով դեռևս զբաղեցնում էր Օլիպիական խաղերի գծով նախարարի պաշտոնը, միջամտեց՝ պահանջելով ապահովել Խաղերի կազմկոմիտեի ղեկավարի ընտրության թափանցիկությունը: Արդյունքում կոմիտեն նախագահելու դերը առաջարկվեց հենց իրեն։ Սեիկո Հաշիմոտոն Հաշիմոտոյի հակառակորդները անմիջապես հիշեցին նրա անվան հետ կապվող զավեշտալի սկանդալը․ 2014-ին ճապոնական լրատվամիջոցները լուսանկարներ էին հրապարակել, որոնցում երևում էր, ինչպես է նախկին նախարարը համբուրվում գեղասահորդ Դայսուկե Տակահաշի հետ: Հանրային դժգոհությունները պայմանավորված էին մեծամասամբ նրանց տարիքային տարբերությամբ (49-ամյա կին նախարարի և 28-ամյա սպորտսմենի կապը այդքան էլ դուր չէր եկել աշխարհիկ լրահոսին), կային, ճիշտ է, նաև պաշտոնի չարաշահման հետ կապված մտահոգություններ։ Հաշիմոտոն այն ժամանակ հայտարարել էր, որ զղջում է իր պահվածքի համար, իսկ Տակահաշին, որ կատարվածը սեռական ոտնձգության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապ չունի: Վաղուց մարած կոմպրոմատն այժմ հանվել է պահոցից, ինչը, ճիշտ է, ոչ ոքին առանձնապես չի կաշկանդել։ Միջազգային Օլիմպիական Կոմիտեն արդեն ողջունել է Սեիկո Հաշիմոտոյի նշանակումը։ Կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ նրա թեկնածությունն «իդեալական ընտրություն» է, իսկ իր քաղաքական փորձը «կնպաստի Խաղերի՝ անվտանգ ու հաջողված լինելուն»։ Փետրվարի 18-ին Հաշիմոտոն հայտարարել է, որ կազմկոմիտեի նախագահ նշանակվելուց անմիջապես հետո հրաժարական է տվել Օլիմպիադայի գծով նախարարի պաշտոնից։ Ասուլիսի ընթացքում նա նշել է նաև, որ երազում է, որ այս խաղերի ժառանգությունը դառնա մի հասարակություն, որն ընդունում է բոլորին՝ անկախ սեռից, ֆիզիկական առանձնահատկություններից, ռասայից կամ սեռական կողմնորոշումից։ Նշենք, որ «օլիմպիական» նախարար լինելուց բացի՝ Հաշիմոտոն զբաղեցրել է նաև Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման գծով նախարարի պաշտոնը։ 2000 թվականին նա դարձել է Ճապոնիայի առաջին քաղաքական գործիչը, ով առանց պաշտոնը լքելու դեկրետային արձակուրդ է վերցրել։ Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերը, ըստ նախատեսվածի, մեկնարկելու են հուլիսի 23-ին։ Դրանք դեռ անցյալ տարի պետք է տեղի ունենային, բայց, ինչպես և շատ այլ սպորտային ու մշակութային իրադարձություններ, հետաձգվել են Covid-19 համավարակի պատճառով։
Վերսկսվել է Պապլավոկում սպանված Պողոս Պողոսյանի գործի քննությունը
Սպանության մեջ, ինչպեսև 20 տարի առաջ, մեղադրվում է Ռովերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը․․․
Հաստատակամությունը վայրէջք կատարեց Մարսում
Մարս է ուղարկվել նաև ուղղաթիռ
Տարոն Մարգարյանը երևանյան դպրոցների հողերը հանձնել է իր մտերիմներին
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ու մի շարք այլ նախկին պաշտոնյաներ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ
Փետրվարի 13-ի դրությամբ պատերազմի զոհերից 428-ը դեռ նույնականացված չէին
Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) պատերազմական զոհերի թիվը 3577 է։ Հղում անելով Առողջապահության նախարարությանը՝ այս մասին գրում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։ Փետրվարի 13-ի դրությանբ նրանցից 428-ը համարվում էին դեռևս չնույնականացված․ փորձանմուշները գտնվում էին ԴՆԹ փորձաքննության փուլում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, այսօր նշել էր, որ ամեն օր մոտ 30-33 աճյուն է նույնականացվում։ Սպսողների թիվը, ըստ նրա, փոքրացել է, իսկ «ԴՆԹ նույնականացման գործընթացը մոտենում է ավարտին»: Նշենք, որ փետրվարի 16-ին հաղորդվել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել ևս 106 մարմին, ուստի զոհերի ընդհանուր թիվը կազմում է նվազագույնը 3683 (չհաշված այս օրերին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունները)։ Դատախազության հրապարակած տվյալները՝ այստեղ։
Պատերազմի ընթացքում վիրավորվել է 9094 անձ․ դատախազություն
Զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հաղորդմամբ` նախորդ տարի Հայաստանի զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 3016 դեպք՝ եռակի ավելի, քան 2019-ին: Հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը, ըստ դատախազության, պայմանավորված է պատերազմով․ Գլխավոր դատախազի ղեկավարմամբ այսօր ասնցկացված խորհրդակցության ժամանակ նշվել է, որ հանցագործությունների դեպքերից 1501-ը (մոտ 50 տոկոսն) արձանագրվել է ռազմական դրության և պատերազմական գործողությունների ընթացքում: 2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների շարունակման հետ: Նախորդ տարի նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին: Ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է նաև, որ 2020թ թվի ընթացքում զորամասերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 146 քրեական գործ, ավարտված քրեական գործերով և նյութերով հիմնավորվել են շուրջ 221.5 միլիոն դրամի վնասի պատճառման փաստեր: Արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ դրամ վնաս: