Համերգ փուչիկում
Ամերիկյան «The Flaming Lips» ռոք խմբի համերգներին հանդիսատեսը մասնակցել է անհատական պլաստիկ փուչիկի մեջ։
Խոշտանգումների համար 6 ոստիկան է կալանավորվել․ գործերն արդեն դատարանում են
Վաճառողուհու ոստիկան ամուսինը ծառայակիցների հետ խոշտանգել է հաճախորդին․․․
Բաքվում ու Երևանում հյուպատոսություններ բացել, ապահովել ազատ տեղաշարժը
...Վիզային ռեժիմի հաստատումը սահմանամերձ գոտում ապրող քաղաքացիներին միմյանց այցելելու հնարավորություն կտա..
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտոնյաները կքննարկեն ապաշրջափակումը
Հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են:
Զոհվել են Ռուբիկը, Անդրեյը, Հենրիկը, Հայկը, Ռուդիկը, Գևորգը․․․
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված ևս 65 զինծառայողների անունները․ Ալեքսանյան Ռուբիկ Արմենի, ծնվ. 2002թ. Վարդանյան Հենրիկ Ռազմիկի, ծնվ. 2001թ. Կամավորական Սարխոշև Ռուդիկ Ալբերտի, ծնվ. 1961թ. Պահեստազորային Ասատրյան Հայկ Վարդանի, ծնվ. 1994թ. Դանիելյան Անդրեյ Վահանի, ծնվ. 1993թ. Գասպարյան Հայկ Մկրտիչի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Գևորգ Խաչիկի, ծնվ. 2001թ. Պողոսյան Տիգրան Լևոնի, ծնվ. 1995թ. Գինոսյան Նարեկ Համլետի, ծնվ. 2001թ. Զաքարյան Սպարտակ Լևոնի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Զարմանյան Գնել Տիգրանի, ծնվ. 1975թ. Ծատուրյան Արարատ Կապլոյի, ծնվ. 1974թ. Գասպարյան Վահե Վաչիկի, ծնվ. 1988թ. Աղամալյան Ազնիվ Արգամի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Թևոսյան Սերգեյ Ալբերտի, ծնվ. 1995թ. Դանիելյան Արամիկ Կամոյի, ծնվ. 1991թ. Երմալովյան Գոռ Վարդանի, ծնվ. 2001թ. Յարմալոյան Տիգրան Արծրունու, ծնվ. 2001թ. Կամավորական Հովսեփյան Ռուբեն Բալաբեկի, ծնվ. 1958թ. Կամավորական Կարապետյան Լևոն Կարոյի, ծնվ. 1988թ. Անթանյան Լևոն Սմբատի, ծնվ. 1993թ. Անթանյան Արմեն Սմբատի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Պետրոսյան Արման Գագիկի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Մովսիսյան Սևակ Սուրիկի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Շաբոյան Մնացական Գագիկի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Խաչատրյան Ժորա Լենդրուշի, ծնվ. 1997թ. Եղիազարյան Լևոն Գագիկի, ծնվ. 1991թ. Մանուկյան Պավել Նորիկի, ծնվ. 2002թ. Պետրոսյան Գնել Աբելի, ծնվ. 2002թ. Հովակիմյան Վահագն Հրաչյայի, ծնվ. 2000թ. Թովմասյան Թովմաս Սեյրանի, ծնվ. 1983թ. Հայրապետյան Կորյուն Արմենի, ծնվ. 1997թ. Ավանեսյան Վահագն Արամի, ծնվ. 2002թ. Կամավորական Արտաշեսյան Անատոլի Երջանիկի, ծնվ. 1971թ. Կամավորական Թադևոսյան Երվանդ Սահակի, ծնվ. 1974թ. Գասպարյան Շիրակ Արմենակի, ծնվ. 1998թ. Մինասյան Արարատ Խաչատուրի, ծնվ. 2000թ. Իսկանդարյան Սամվել Դավթի, ծնվ. 2000թ. Մխիթարյան Տիգրան Արսենի, ծնվ. 2002թ. Պետրոսյան Նորայր Վարազդատի, ծնվ. 2001թ. Հակոբյան Արտյոմ Դավիթի, ծնվ. 2000թ. Նազարյան Լևոն Սպարտակի, ծնվ. 2000թ. Ավդալյան Լյուդվիգ Արսենի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ղարայան Վազգեն Գարեգինի, ծնվ. 1998թ. Աթաբեկյան Հայկ Ցոլակի, ծնվ. 2001թ. Հակոբյան Գևորգ Գարիկի, ծնվ. 2000թ. Դեմիրճյան Սուրեն Ռոբերտի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Տիգրան Հակոբի, ծնվ. 2002թ. Մերելյան Մելիք Սամվելի, ծնվ. 2002թ. Արամյան Անանիա Սամվելի, ծնվ. 2002թ. Հակոբյան Սարգիս Ասատուրի, ծնվ. 2000թ. Ավագյան Գավրուշա Գառնիկի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Գրիգորյան Արմեն Ռազմիկի, ծնվ. 1977թ. Կամավորական Արզումանյան Արման Արզումանի, ծնվ. 1976թ. Պողոսյան Սարգիս Հմայակի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Հայրապետյան Ռուբեն Վաչագանի, ծնվ. 1996թ. Հարությունով Արթուր Լևոնի, ծնվ. 2000թ. Գևորգյան Վահագն Գրայիկի, ծնվ. 2002թ. Բարսեղյան Մարտիրոս Նվերի, ծնվ. 2001թ. Ջավադյան Մանվել Սևակի, ծնվ. 2001թ. Կամավորական Հադջյան Կևորկ Իկնադիոսի, ծնվ. 1971թ. Պահեստազորային Հովսեփյան Արմեն Կառլենի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Պետրոսյան Կոլյա Շահենի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Էլազյան Կարեն Կարապետի, ծնվ. 1974թ. Մարգարյան Գարիկ Վալենտինի, ծնվ. 2000թ. Հայկական կողմը մինչ այս հրապարակել է 2035 զոհված զինծառայողների անունները: Զոհերի թիվը, սակայն, շեշտակի ավելին է․ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ հունվարի 20-ի դրությամբ «ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից 766-ը դեռևս նույնականացված չեն»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունվարի 19-ին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ 2 885 զինծառայող։
Ղարաբաղում ևս 4 մարմին են գտել
Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել է 1287 մարմին
Ուրիշ միացյալ Ռուսաստան
Հունվարի 23-ի առավոտյան պարզ դարձավ, որ Նավալնու կողմնակիցների ծրագրած քաղաքական իրադարձությունը կկայանա։ Ռուսաստանի արևելյան շրջաններից սկսեցին հաղորդագրություններ գալ այն մասին, որ մարդիկ տասնյակ քաղաքներում փողոց են դուրս գալիս, և նրանց թիվն ակնհայտորեն գերազանցում է կանոնավոր կերպով բողոքի ցույցեր անող ակտիվիստներին։ Վլադիվոստոկում հանրահավաքին մասնակցում էր ռուսական «YouTube»-ի ամենապոպուլյար (8.6 միլիոն բաժանորդ) ալիքներից մեկի հեղինակ Յուրի Դուդը: Այսպիսի լուրերից հետո Մոսկվայի, Պետերբուրգի, Եկատերինբուրգի ու Կազանի համար ցույց անելն արդեն փոքր-ինչ ավելի հեշտ դարձավ։ Ուրալում դեռ ուժեղ սառնամանիքներ են, և ռուսաստանյան քաղաքներից արվող հեռարձակումները ստեղծում էին մի պատկեր, որը ցանկանում ես պատմական անվանել․ ձյան մեջ շղթայված հսկայական երկիրը պատրաստվում է պայքարել իր ապագայի համար։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ մայրաքաղաքն ու փոքր քաղաքները բողոքի ցույց էին անում նույն օրը։ Երբ Մոսկվան վրդովվում է, շրջանները սովորաբար անտարբեր են մնում, և հակառակը։ Բայց ոչ հիմա։ Մարդիկ փողոց են դուրս եկել ոչ միայն հանուն Ալեքսեյ Նավալնու ազատության, այլև քանի որ արդարության հասնելու այլ եղանակ չեն տեսնում մի տեղում, որտեղ չկա ո՛չ դատարան, ո՛չ ընտրություններ։ Հունվարի 23-ին փողոցում կանգնած էր «ուրիշ միացյալ Ռուսաստան»․ շարժում, որտեղ մոսկվացիներն ու շրջանների բնակիչները վերջապես գտան ընդհանուր շահեր․ օրենքի գերակայություն, անձնական անվտանգություն բոլորի համար և վերջ կոռուպցիային։ Ցավոք, այս ամսաթվով էր նշանավորվում նաև «բելառուսական սցենարի» մեկնարկը։ Հասարակությունն այլևս նահանջելու տեղ չունի, քանի որ Նավալնու թունավորումն ու հրատապ դատը Խիմկիի ոստիկանության բաժանմունքում չեն կարող ընդունվել մարդկանց կողմից՝ բարոյական պատճառներով։ Նահանջելու տեղ չունեն նաև ուժայինները, ովքեր արդեն հավատացել են իրենց «կոշտ սցենարի» արդյունավետությանը․ հետևում Հաագան է։ Այս սցենարի զարգացումն ակնհայտորեն կդառնան «մոսկովյանի» օրինակով նոր քրեական գործերն ու բողոքի նոր ցույցերը։ Տեղերում, որտեղ ոստիկանությունը հրաժարվել է ցուցադրական դաժանությունից, ինչպես օրինակ Աստրախանում, հանրավաքը հանգիստ է անցել, անցյալ տարվա խաբարովսկյան ցույցերի օրինակով։ Փոխարենը, մոսկովյան ուժայինները հիմա հրատապ կերպով մգացնում են իրենց սաղավարտների ապակին, որ իրենց ոչ ոք չճանաչի։ Ցուցարարներին նման հանդերձանքով անանուն հետապնդելը, հավանաբար, շատ ավելի ապահով է համարվում։ Այս մանրուքը շատ բան է ասում ներկա իրավիճակում «ժողովրդի և ոստիկանության միասնության» մակարդակի մասին։ Հանրահավաքներին քիչ անչափահասներ կային, և նրանք հստակորեն մեծամասնություն չէին կազմում, ինչը, բնականաբար, չի խանգարի քարոզչությանը մոտակա օրերս սյուժեներ թողարկել այն մասին, թե ինչպես է ընդդիմությունն իբր հատուկ մահացու վտանգի ենթարկում երեխաներին՝ ոստիկանների մահակների տակ դնելով նրանց (կարծես այդ Նավալնու կողմնակիցները, այլ ոչ թե ուժայիններն են այստեղ դառնում բռնության աղբյուր)։ Քարոզչությունը, թերևս, իրոք որոշներին կհամոզի և կվախեցնի, իսկ մենք այլ բան կնկատենք․ հանրահավաքներն այլևս չեն իրականացվում այն հանրածանոթ առաջնորդների կողմից, ովքեր մարդկանց իրենց հետևից էին տանում 2000-ականներին և 2010-ականներին։ Սերունդները փոխվում են․ Ռուսաստանում մեծացել են հարյուր հազարավոր երիտասարդներ, ում համար ազատությունը հիմնային արժեք է։ Նրանց թիվը միայն կավելանա, երբ այսօրվա «տիկտոկերները» մեծանան։ Ցույցի պաշտոնական նպատակն Ալեքսեյ Նավալնու ազատ արձակումն էր, և դրան դեռ երկար կա։ Քաղաքական գործչի ազատությանը հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ցուցարարների թիվը մոտենա նրա հետաքննությունները դիտողների թվին։ Մինչ այդ պահը կրեմլյան ղեկավարությունը կշարունակի պնդել, որ երկիր է ժամանել սոսկ քրեական անցյալ ունեցող քիչ հայտնի մի բլոգեր։ Սակայն հունվարի 23-ի ցույցի մեկ նպատակ կարծես թե իրագործվել է․ բանտում Նավալնու առողջության կտրուկ վատանալու սցենարը հիմա անխոհեմ է թվում։ Կիրիլ Մարտինով հոդվածի ռուսերեն բնագիրը՝ «Новая Газета»-ում Հունվարի 23-ին Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում բողոքի տասնյակ հազարանոց ցույցեր էին սկսվել ի աջակցություն մահափորձից հետո Ռուսաստան վերադարձած և օդանավակայանից ձերբակալված Ալեքսեյ Նավալնուն։ Ձերբակալվել է նվազագույնը 2662 հոգի, այդ թվում՝ անչափահասներ։ Բերման են ենթարկվել նաև քաղաքական գործչի կին Յուլիա Նավալնայան և գործընկեր Լյուբով Սոբոլը։ Ցուցարարների շրջանում կան տասնյակ վիրավորներ։ Ոստիկանությունը որոշ քաղաքներում մահակներով ծեծում էր ոչ միայն ցուցարարներին, այլև լրագրողներին։ Բողոքի հաջորդ զանգվածային ցույցը նախատեսվում է հունվարի 31-ին։
Կոմպիլյացիա և մոնտաժ․ Պուտինը մեկնաբանել է իր առանձնատան մասին ֆիլմը
Հայտարարել է, որ Նավալնու հրապարակած հետաքննության մեջ ներկայացվող օբյեկտներից և ոչ մեկը իրեն կամ իր ընտանիքին չի պատկանում և երբևէ չի պատկանել։
Սյունիքի նախկին մարզպետը կանչվել է հարցաքննության
«Մասնավորապես՝ պարզվել է, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ»․ ՔԿ ներկայացուցիչ
Վրաստանում քարեր են նետել հայկական բեռնատարների վրա
Բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։
Ցուրտն օգնում է նիհարել
Ենթադրվում է, որ ձմեռային ցրտի հետ քիչ հաղորդակցումն է զարգացած երկրներում համատարած ավելորդ քաշի պատճառներից մեկը։
Եվրադատարանը հետաքրքրվեց հայ գերիներով
Իրավապաշտպանը նշել է, որ բոլոր դեպքերում իրավական գործընթացը կպահանջի 1-2 տարի: