Այրվածքաբանության կենտրոնը դառնում է կորոնավիրուսի տրիաժ կենտրոն
«Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր...
Վերաքննիչն արդարացրել է 2008-ին դատապարտված Իսահակ Մալխասյանին
...տուժողներ չեն եղել, իրադարձությանը ներգրավված անձինք ցուցմունքով հայտնել են, որ ամբաստանյալն իրենց չի հարվածել և չի սպառնացել․․․
Ի՞նչն է մտահոգել պարոն Ծառուկյանին
- պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն․․․
Դոդի Գագոն հիշել է ժողովրդի, աղքատության, Արցախի մասին ու սրտնեղել
- Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել երկիրը իշխանություններից փրկելու համար համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ․․․
Պատերազմում հրամանները չեն քննարկվում․ կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը դիմել է հայաստանցիներին
Պետք է լինել շատ զգույշ։ Արհամարհանքով, քամահրանքով վերաբերվել այդ հիվանդությանը չի՛ կարելի...
ՊԵԿ-ը նոր նախագահ ունի
Վարչապետի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել նախագահի պաշտնում։
Ոստիկանների գործողությունները տեսանյութում ներկայացվել են հատվածաբար․ նախարար
Ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, դրան նախորդած գործողությունները տեսանելի չեն․․․
Ստալինին թողած՝ վրացի հոգևորականն ընկել է Նարիմանովի արձանի հետևից
Մարնեուլիի և Խուջաբի շրջանների եպիսկոպոս Գեորգի Ջամդելիանին պահանջում է ապամոնտաժել Նարիմանովի արձանը։
Պատերազմի մեջ ենք․ Լևոն Տեր-Պետրոսյան
- Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ․․․
Դիմակի պատրվակով մարդուն խեղդելը ոստիկանապետի Հայաստանում «շատ իրավաչափ» է
երեք ոստիկաններ՝ խեղդելով, ձեռքերը որոլելով, վզից բռնած՝ փորձում են պարկացնել նրան գետնին․․․
Ոստիկանապետն իրենից գոհ է
Ոստիկանապետ Արման Սարգսյանը կարծում է, որ Ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ, որ պարետատան պահանջները պատշաճ կատարվեն: «Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է: Մենք վարչական մեթոդներ կիառել ենք, շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոն պետք է ձևավորվի` սկսած ինձանից, վերջացրած մեր սիրելի քաղաքացիներով», - Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ոստիկանապետը։ Ոստիկանության համակարգում ևս կան վարակակիրներ՝ 100 հոգի, ասել է Սարգսյանը։ Կան նաև վարակակիրների հետ շփված անձանց մեկուսացման դեպքեր: Ոստիկանապետ Ազգային ժողով էր եկել 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը մասնակցելու համար։ Նախորդող տարում ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը, հայտնել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ 47,4 միլիարդ դրամը ծախսվել է աշխատավարձերի վրա, նշել էր Սարգսյանը։ 2019 թվականին միջին աշխատավարձը ոստիկանությունում եղել է շուրջ 277 հազար, ինչը 2017, 2018 թվականների ցուցանիշները գերազանցել է 23 %-ով: «Ոստիկանության ծառայողների համար 2019-ը վարձատրության առումով բավական արդյունավետ է եղել, պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով վարձատրություն ենք տվել: Եթե անգամ դրույքաչափում փոխոխություններ չեն եղել, բայց աշխատակիցները փաստացի ստացել են ավելի շատ գումար ստանալու հնարավորություն», - ասել է ոստիկանապետը: Տարեվերջում ոստիկանության աշխատողները ամբողջական դրույքաչափով պարգևատրում են ստացել. նման բան, ըստ Սարգսյանի, նախկինում չի եղել։ Ինչ վերաբերում է բացահայտված հանցագործությունների վիճակագրությանը` ոստիկանապետը նշել է՝ պահանջը ոչ թե դրվում է, թե որքան հանցագործության դեպք է արձանագրվել, այլ այդ հանցագործության դեպքերից քանիսն ինչ արագությամբ է բացահայտվել և ինչ մոտեցումներ են ցուցաբերվել։ Սարգսյանը հավաստիացրել է՝ այսօր թվային ցուցանիշների «նկարչություն» այլևս գոյություն չունի։ 2019 թվականին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 8․8 տոկոսով կամ 2172 դեպքով։ Արձանագրվել է 26850 դեպք, ինչը գլխավորապես պայմանավորված է ոչ ծանր գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և թմրամիջոցների շրջանառության հետ կապված հանցագործությունների աճի հետ։ Տարեվերջին բացահայտման ցուցանիշն, ըստ Սարգսյանի, հասել է 58 տոկոսի։ 2019-ին միայն 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործություն է արձանագրվել․ «324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացում, 135-ը՝ պաշտոնեական կեղծիք, 299-ը` լիազորությունների չարաշահում, 60-ը` պաշտոնեական լիազորությունների անցում: Բացահայտվել է պետությանն ու ֆիզիկական անձանց պատճառված շուրջ 497,5 միլիարդ դրամի, 6 միլիոն ռուբլու, 7,3 միլիոն դոլարի, 5 հազար եվրոյի համապատասխան վնաս, միայն ոստիկանությունում՝ նյութերի նախապատրաստման ընթացքում, վերականգնվել է 652 միլիոն դրամ»։
Մինեապոլիսում անց է կացվել Ջորջ Ֆլոյդի հիշատակի առաջին արարողությունը
Ֆլոյդի հիշատակին նվիրված ակցիաներ և լռության րոպեներ կազմակերպվել են մի շարք քաղաքներում, նաև՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում։