Իրավապաշտպանները կոչ են անում ապահովել զինկոմիսարիատներում ֆիզիկական հեռավորությունը
ՀՔԱՎ-ը հետաքրքրվել էր, թե արդյոք նախազորակոչային պատրաստության միջոցառումներ ու համապատասխան․․․
Մենք կսպանենք ձեզ, եթե դուք չսպանեք միմյանց
Կան մարդիկ, ում մահն եմ կամենում, սակայն ես դեմ եմ մահապատիժին։ Ինձ դուր են գալիս ցածրորակ մարտաֆիլմեր, սակայն ես կողմ եմ, որ զենքի վաճառքը խիստ վերահսկվի․․․
Հայաստանի իշխանություններ, պահպանեք կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը
2019թ դեկտեմբերի 30-ին “Վեոն Արմենիա” և “Յուքոմ” փակ բաժնետիրական ընկերությունները դիմել էին․․․
Չեռնոբիլի հրդեհի բոլոր օջախները լիկվիդացված են
Այս պահին մեկուսացման գոտում աշխատանքներ են իրականացվում տորֆաճահիճների նեխումը կանխելու ուղղությամբ։
Հրաժարվել Ղարաբաղի շուրջ քաղցր ստերից
Փուլայի՞ն, թե՞ փաթեթային շփոթը, այսպիսով, հայկական քաղաքականության կոնսպիրոլոգիան է, քան առնչություն ունի ռեալ քաղաքականության հետ: Հայտնի է, որ...
Աստվածավախ Լուկաշենկոն միլիոնավոր մարդկանց հանել է փողոցները
Ապրիլի 25-ին և 26-ին, Բելառուսում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել․ վարակվածների թիվը շաբաթ օրն ավելացել է 817-ով, կիրակի՝ 873-ով` հասնելով 10 463-ի, հայտնում է Բելառուսի առողջապահության նախարարությունը։ Մեկ օրում վարակման հաստատված դեպքերի նման աճը հաջորդել է ապրիլի 25-ի շաբաթօրյակին։ Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը նախապես հորդորել էր Բելառուսի իշխանություններին չեղարկել ամենամյա շաբաթօրյակը։ Պանդեմիան որպես «կորոնափսիխոզ» որակող Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, չի մտափոխվել՝ շաբաթօրյակը ներկայացնելով որպես մարդկությանը կորոնավիրուս ուղարկած աստծուն սիրաշահելու միջոց․ «Մի անգամ արդեն ասել եմ, որ Նա տեսել է, որ մենք վատ ենք վերաբերվում էկոլոգիային, վարում ենք կենսակերպ, որը չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, և խփել է գլխներիս ։ Դրա համար էլ մենք փորձում ենք եթե ոչ հավասարացնել իրավիճակը, ապա գոնե այսպիսի քայլերով պաշտպանել մեզ ու մեր հարազատներին», - ասել է նախագահը։ Տարբեր հաշվարկներով շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 2,3 մլն մարդ ամբողջ երկրում։ Աշխատանքային կոլեկտիվները շաբաթօրյակի հիմնադրամին գումարներ են փոխանցել։ Միայն Բրեստի մարզից հիմնադրամին ավելի քան մեկ միլիոն ռուբլի է փոխանցվել, հայտնում է ԲԵԼՏԱ պաշտոնական տեղեկատվական գործակալությունը։ Հավաքված գումարներն առողջապահական ծախսերին չեն ուղղվել։ Կառավարության որոշմամբ հիմնադրամի գումարները տրամադրվել են ամառային սեզոնի համար մանկական ճամբարների կազմակերպմանը, Երկրորդ Համաշխարայինի մասնակիցների ռազմական փառքի հուշարձանների բարեկարգմանն ու Գեղարվեստի ազգային թանգարանի ընդարձակմանը մինչև «գեղարվեստի թաղամաս»։ Ապրիլի 13-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում «մաքուր» կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել։ Մահվան պատճառը «պացիենտների ունեցած քրոնիկ հիվանդությունների փունջն է»։ «Հեռուստատեսությամբ փորձում են հնարավորինս զգույշ խոսել։ Երբեմն ասվում է, որ մի ամբողջ ընտանիք մահացել է թոքաբորբից, ոչ թե՝ կորոնավիրուսից։ Նման մի բան են ասում․ «Պարզապես նրանք շատ ուրիշ հիվանդություններ ունեին, ճարպակալած էին ու եսիմ ոնց էին սնվում»։ Մոտավորապես այսպես»,- պատմում է «Գրոդնո-93» բասկետբոլային ակումբի պաշտպան Մաքսիկ Միրոշնիչենկոն, նշելով, որ երկրում դեռևս աշխատում են բոլոր սրճարանները, ռեստորանները, առևտրի կենտրոններն ու այլ հաստատությունները։
ՀՀԿ֊ականները վերադառնում են նախկին պաշտոններին
Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից էր, որոնք ծեծ ու ջարդի էին ենթարկում խաղաղ ցուցարարներին:
Գալու է մի օր, երբ չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից․ Թորոսյան
Միջմարզային և ներքաղաքային շարժը անխուսափելիորեն բերելու է թվերի մեծացմանը։
«Մուլտի գրուպի» տնօրենը կալանավորվեց
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորեց։
Մաքրվել ռուսական հետաքրքրությունների ազդեցության ագենտներից
Խմբակային, կազմակերպված հարձակումներով հասնում են նրան, որ իմ ու շատ ընկերներիս նյարդերը սկսում․․․
Պատգամավորը չի հավատում, որ փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կատարվածը կենցաղային կռիվ է
Սաֆարյանը նաև ասաց, որ ծեծի ենթարկողների շրջանակը մոտավորապես հայտնի է, և որ․․․
Թուրք ակտիվիստը մահացել է հացադուլի 297-րդ օրը (թարմացված)
Խմբի անդամներից մեկը դեռ շարունակում է բողոքը՝ Գրուփ Յորումի անդամների արդար դատավարության, համերգների արգելքի չեղարկման և այլ պահանջներով։