Մարտի 8-ի առթիվ Կադիրովը պարգևատրեց կնոջը, դստերը, հորաքրոջը
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հորաքույրը՝ Ագազերթ Դաաևան, պարգևատրվել է Կադիրովի շքանշանով, կինը՝ Մեդնի Կադիրովան՝ «Ահաբեկչության դեմ պայքարում գերազանցության» շքանշանով։ «Կավկազսկի ուզելի» հետ զրույցում տեղացիները դժգոհություն են հայտնել, նշելով, որ Չեչնիայի իշխանություները պարբերաբար ակնհայտորեն ցուցադրում են, որ Ռամզան Կադիրովի հարազատները «հատուկ խավ են»։ Կադիրովի դստերը՝ Այշաթ Կադիրովին պատկանող «Ֆիրդաուս» նորաձևության տան Փարիզում կայացած ցուցադրությունից հետո Ռամզան Կադիրովն իր աղջկան պարգևատրել է «Չեչնիայի հանրապետության համար մեծ վաստակի» շքանշանով։ Վերլուծաբանները նշում են, որ նորաձևության ցուցադրությունն այդ մրցանակի համար բավարար չէ, բայց Չեչնիայում պարգևատրումներն իրականացվում են հանրապետության առաջնորդի միանձնյա նախաձեռնությամբ։ Կադիրովն իր հորաքրոջը պարգևատրել է մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ «Մեր առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմատ֊հաջի Կադիրովի հարազատ քույրը՝ Ագազերթ Դաաևան, ծնել ու մեծացրել է արժանի, խիզախ, համարձակ որդիների», - ասվում է Ռամզան Կադիրովի անունով սոցիալական ցանցերում տարածված հայտարարությունում։ Կից հրապարակված է տեսանյութ, որում ռեստորանային սրահում Կադիրովն իր հորաքրոջը շքանշան է հանձնում ու պարի հրավիրում: Կադիրովի շքանշանը Չեչնիայում շնորհվում է հանրապետությանը մատուցած ծառայության համար։ Տարբեր տարիներին այդ շքանշանին արժանացել են ինքը՝ Ռամզան Կադիրովը, Ռոսգվարդիայի հրամանատար Վիկտոր Զոլոտովը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գեներալ Գենադի Տրոշևը, օլիմպիական չեմպիոն Բուվայսար Սայթիևը և ուրիշներ։ Իսկ «արժանի որդիներ դաստիարակելու համար» գոյություն ունի վաստակավոր մայրերի շքանշան։ Մարտի 8-ին «Գրոզնի» հեռուստաալիքով մեծ ռեպորտաժ էր հեռարձակվում Կադիրովի կնոջ՝ Մեդնի Կադիրովայի մասին, ով արժանացել է «Ահաբեկչության դեմ պայքարում գերազանցության» շքանշանի։ Պարգևատրության արարողությանը ներկա էին Չեչնիայի մի շարք բարփրաստիճան պաշտոնյաներ։ Չեչնիայի կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ հավաքաված է Ռամզան Կադիրովի ու նրա հարազատների շուրջ։ Բի֊բի֊սի ռուսական ծառայության հաշվարկով, հանրապետության ազդեցիկ պաշտոնյաների 30 տոկոսը Կադիրովի ազգականներն են, 23 տոկոսը՝ համագյուղացիները, ևս 12 տոկոսը՝ ընկերներն ու նրանց հարազատները։
«Իշխանությանը գետնով տալ»․ Ղարաբաղում ընդդիմադիրը հիշեց 2018-ի համախմբումը
«Էսօր եկել, տանիքս փոխել է, բայց վաղը թոռս, երեխաս կասի՝ էդ ի՞նչ օրն ես ընկել, որ տանիքը փոխելու համար․․․
Ինչ է պետք իմանալ կորոնավիրուսի մասին, որ շատ չվախենալ
Վարակվածների մեծ մասը՝ ավելի քան 64 հազար մարդ, արդեն բուժվել է։ Հիվանդների 88 տոկոսի մոտ հիվանդությունը մեղմ ընթացք ունի։
Մանկատան ևս 47 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր ստացավ
Իսկ էժան բնակարան գնելու դեպքում շրջանավարտները մնացած գումարով կարող են կահավորել այն։
Եվս մեկ հանրային դեմք պախարակեց սպանված կնոջը
«Դուք Սոֆյային քարկոծեք, կանանց քարկոծելը հեշտ ա։ Պահանջեք, թող մանդատը ուտի, իսկ էս մարդը թող շարունակի․․․
Օջախում կանայք են սպանվում․ երթ Գյումրիում
«Հերիք է սպանեք մեզ», «Ազգը բանակ չէ, Ամուլսարը հանք չէ, կինը ապրանք չէ», «Բռնությունն արդարացում չունի», «Հարևանները անտարբերությունը..
Իշխանության մեջ ֆեմինիզմ չկա․ մարտի 8-ը Երևանում
֊ Այսուհետ հայտարարում ենք, որ մենք մեր մարմիններով վերապրում ենք քաղաքական զզվանք և հայտարարում ենք յախք․․․
Աֆղանստանի խնդիրներին գումարվեցին երկու նախագահները
Երկու քաղաքական գործիչներ, ովքեր միաժամանակ պնդում են, որ հաղթել են ընտրություններում, այսօր երդմնակալության արարողություն իրականացրեցին։
Տուժողի «հակաբարոյականությունը» հանել պատիժը մեղմացնող հանգամանքների ցանկից
Պետք է հաշվի առնվեն տարածաշրջանը, ընտանիքի սոցիալական վիճակը, իրավունքների ․․․
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը պարտավորվել է 70 հա անտառ տնկել
Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ «Զանգեզուր» գործարանի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել՝ շրջակա միջավայրին հասցված վնասի համար:
Ի՞նչ սանիտարահիգիենիկ նորմեր պետք է լինեն դպրոցներում եւ մանկապարտեզներում. ԱԱՏՄ
Սուր շնչառական վարակների սեզոնին ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում
Ռուսաստան֊ՕՊԵԿ բանակցությունների ձախողման պատճառով նավթի գինն ու ռուբլին ընկնում են
Ի պատասխան, Սաուդյան Արաբիան նավթի գնի աննախադեպ զեղչեր է խոստացել։