Epress.am-ի լրագրողները և Հայկական բնապահպանական ճակատի Անին գնացել էին Ալավերդի։ Հունվարի 24-ին «Թեղուտ ՓԲԸ»-ն հայտարարել էր, որ անհայտ ժամանակով դադարեցնում է Թեղուտի անտառում պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործումը և մոտ 1200 աշխատակիցներին ազատում աշխատանքից։ Պաշտոնական պատճառը հանքաարդյուաբերության ընդլայնմանը պատրաստվելն էր։