ԱԺ հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, Արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը ներկայացրել է, թե ինչ են ենթադրում ԸՕ-ի փոփոխությունները։
1․ Թեկնածուների տարածքային ցուցակների վերացում։ Պարզ, համամասնական ընտրակարգի ընդունում։
2․ Կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6 օրվա փոխարեն՝ 10։
3․ Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում։ Կուսակուցությունների համար ներկայիս 5 տոկոսի համար 4 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում ներկայիս 7 տոկոսի փոխարեն՝ 6։
4․ Ընտրագրավի գումարի իջեցում։ Ներկայիս նախատեսված նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկի փոխարեն՝ 7 հազար հինգարյուրապատիկի։
5․ Ընտրագրավի գումարի վերադարձի շեմի իջեցում։ Կուսակցությունների համար ներկայիս գործող 4 կամ ավել տոկոսի փոխարեն առաջարկվում է 2 կամ ավել տոկոս։
6․ Ներկայիս գործող 3-ի փոխարեն նվազագույնը 4 կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մանդատների բաշխմանը մասնակցության ապահովում։
7․ Կանանց ներկայության քվոտայի բարելավում՝ առնվազն 30 տոկոս, նախկին 25-ի փոխարեն։
8․ Համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությամբ հեռուստաբանավեճի կազմակերպում։ Հնարավորություն տալ, այլ հեռուստաալիքներին անվճար դրաք հեռարձակել։
9․ Ավելացնել Հանրային ռադիո և հեռուստաընկերության կողմից տրամադրվող անվճար րոպեների քանակը։ Ընտրությունների մասնակցող կուսակցությունների համար Հանրային հեռուստատեսությունում 60 րոպեն դարձել է 90 րոպե, իսկ Հանրային ռադիոյում 120 րոպեն դարձել է 180 րոպե։
10․ Քվեարկության գործընթացի մատչելիության ապահովում, որը ենթադրում է տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողների հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվել տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրին մոտ տեղամասային կենտրոնում։
11․ Զինծառայողների անմիջական և ոչ անմիջական պետերին, ինչպես նաև կոչումով բարձր սպաներին, արգելել զինծառայողների քվաերակության ժամանակ քվեարկության սենյակում գտնվել։