Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորության դիմաց: Որոշումը այսօր հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Դատավորը հինգշաբթի երեկոյան էր անցել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: