Home / Video / Ցանկանում եմ դառնալ իրավաբան, որ պաշտպանեմ մեր ազգի շահերը

Ցանկանում եմ դառնալ իրավաբան, որ պաշտպանեմ մեր ազգի շահերը

– Եզդիական համայնքում, ցավոք սրտի, շատ խնդիրներ կան։ Առաջնային խնդիրն այն է, որ թե՛ տղաները, թե՛ աղջիկները 12-ամյա կրթությունը չեն ավարտում, էլ խոսք չի կարող գնալ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու մասին։ Աղջիկների խնդիրն այն է, որ նրանց վաղ ամսունացնում են, իսկ տղաներինն այն է, որ նրանք դպրոցից դուրս են գալիս վատ սովորելու կամ ընտանիքին օգնելու պատրվակներով։ Սերը, ձգտումը դեպի կրթություն չկա ազգի մեջ։ Իսկ այն աշակերտները, ովքեր ունեն այդ ձգտումը (ես շփվել եմ նման երեխաների հետ), ովքեր ունեն էդ սերը, սակայն նրանց մեջ հասարակական կարծիքը, ծնողների վերաբերմունքը, ընտանիքի, հարազատների ճնշումները սպանում են էդ ձգտումը։ Այսինքն, բոլորով պետք է փոխենք այդ մտածելակերպը կրթության հանդեպ, որպեսզի կարողանանք ազգովի հասնել հաջողության։