Home / Առողջապահություն / Ես ուզում եմ Հայաստանում հացը լինի ձրի․ Մարինե Պետրոսյան

Ես ուզում եմ Հայաստանում հացը լինի ձրի․ Մարինե Պետրոսյան

Ես ուզում եմ Հայաստանում
հացը լինի ձրի
ոնց որ ջուրն ա ձրի
կարող ես խմել փողոցներում

Ինչո՞ւ—
գուցե հարցնեք դուք

Որովետև շատ կարևոր ա
որ ամենակենսական բաները
չլինեն փողով

Մարինե Պետրոսյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ