Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել: Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:
Ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ: Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:
Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում էր Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:
Ժամը 09:53-ին կորած քաղաքացիները հայտնաբերվել են Մեծ Սեպասար և Վիշապասար սարերի միջանկյալ հատվածում:
Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում: